Հասարակություն

Հայաստանում երեխաների շրջանում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան, մեկուսացված երեխաներն ու նրանց ծնողներն իրենց լավ են զգում. նախարար

Հայաստանում երեխաների շրջանում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան, մեկուսացված երեխաներն ու նրանց ծնողներն իրենց լավ են զգում, նրանց մոտ որեւէ ախտանիշ չկա: Այս մասին լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ որպես կանոն երեխաների մոտ կորոնավիրուսը թեթեւ է ընթանում, եւ այլ երկրների փորձը ցույց է տվել, որ սովորաբար բարդացումներ չեն լինում: Իտալիայում 30-39 տարեկանների մոտ գրանցվել է մահվան միայն 2 դեպք, եւ 2 դեպքում էլ պացիենտները ուղեկցող հիվանդություններ են եղել: 30 տարեկանից ցածր մարդկանց մոտ կորոնավիրուսի դեպքում բարդացումներ հազվադեպ են լինում:

Հայաստանում երեխան, ում մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, իրեն լավ է զգում:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսով հիվանդ մյուս պացիենտներին, նրանց կյանքին որեւէ վտանգ չի սպառնում: Որոշ պացիենտների մոտ ջերմությունը հասնում է 37-38 աստիճանի, որոշների մոտ՝ 38-39, սակայն 39-ից բարձր ջերմություն չի գրանցվել:

60-ից բարձր 13 պացիենտների մոտ լուրջ խնդիրներ եւս չկան:

Ուղեւորները, որոնք մարտի 16-ի գիշերը ժամանել են Իտալիայից եւ մեկուսացվել, նույնպես իրենց լավ են զգում: Եվ եթե կորոնավիրուսի ախտանիշներ նրանց մոտ չհայտնաբերվեն, թեստ կանցկացվի միայն կարանտինի ժամկետի ավարտից հետո:

Ինչ վերաբերում է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի աշխատակիցներին, որոնք մեկուսացվել են ընկերության վարչական շենքում, նման որոշումը, նախարարի խոսքով, ընդունվել է՝ ելնելով նրանց աշխատանքի առանձնահատկություններից: Դեռ հիմքեր չկան կարծելու, որ նրանք վարակվել են: Եթե ինչ-որ մեկի մոտ կորոնավիրուս ախտորոշվի, ապա հիվանդության ընթացքը թեթեւ կլինի, եւ ամենայն հավանականությամբ չեն հոսպիտալացնի: Սակայն ծանր ընթացքի դեպքում ցանկացած աշխատակցի՝ անկախ նրա աշխատանքից, կտեղափոխեն հիվանդանոց:   

Կարդացեք նաեվ

Ինչ պայմաններում են գործում ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկները

Irina Abovyan

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Irina Abovyan

1in.am-ի տաղավարում Նվեր Մնացականյանի հետ խոսել եմ կորոնավիրուսային հիվանդության և հավանական սցենարների մասին. Արսեն Թորոսյան

Irina Abovyan

Առաքել Մովսիսյանի որդին կմնա կալանքի տակ․ գրավի միջնորդությունը մերժվել է

Irina Abovyan

Հորոսկոպի այս նշանը մտերիմների ֆինանսական օգնության կարիքը կունենա

Irina Abovyan

Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլ տարածաշրջանի ճակատագիրը. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan