ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքների մեղմման նպատակով քաղաքացիներին գումար հատկացնելու ծրագրի մասին, գրում է Reuters գործակալությունը՝ մանրամասնելով, որ խոսքը հազարական դոլարի մասին է։
Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Թրամփի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ կոնգրեսական ղեկավարների հետ արդեն զրուզել է տուժած ամերիկացիներին գումարային չեքերի տրամադրման ծրագրի մասին։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով աշխարհի խոշորագույն տնտեսության կրած վնասներին, ապա այս առնչությամբ Թրամփը լավատեսական կանխատեսում է արել՝ նշելով, որ չնայած, որ վարակի անկանխատեսելի այս բռնկումն իր հետքը կթողնի ԱՄՆ տնտեսության վրա, սակայն նրանք ի վիճակի կլինեն ամեն ինչ վերականգնել։
«Մենք կհաղթենք, և կարծում եմ, որ հաղթանակը կգրանցենք ավելի շուտ, քան մարդկանց է թվում․ ես լիահույս եմ»,– նշել է Թրամփը ճգնաժամի հաղթահարման գծով խորհդականների հետ հանդիպման ժամանակ։