Քաղաքականություն

Գլուխն եմ կտրելու այն մարդու, ով կոռուպցիայով է զբաղվելու. Հայկ Մարության (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետությունը և Երևան քաղաքը՝ որպես դրա մի մաս, որպես մայրաքաղաք, ապրում են նոր իրողությունում, այդ իրողությունն այն է, որ այլևս չկան մշտական շահող ընկերություններ, որոնք մշտական ունեն, որոնք գալիս են և 5, 10 տարի իրենք են անում այդ գործը: Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Այլևս դա չկա և դա նոր իրողություն է, եկել է նոր իշխանությունը և ասել է, որ այսուհետ մրցույթները պետք է լինեն ազնիվ, թափանցիկ ու բոլորի համար: Երբ մենք եկել ենք իշխանության, պարզվել է, որ բոլոր վարչություններում մրցույթների համար տեխնիկական բնութագիր գրողներ չեն եղել, իսկ չեն եղել քանի որ նախկինում դրա կարիքը չի եղել: Ի՞նչ մրցությի մասին է խոսքը, երբ պարզ է եղել՝ էս մարդն է հաղթելու, նա ունի 10 տարվա մշտական: Անցած տարի մենք վերջ տվեցինք այդ ամեն ինչին»,- նշեց քաղաքապետը:

Նրա խոսքով՝ քայլեր են արվել գնումների պրոցեսը փոփոխելու, բերելու նոր իրողություն,ավելի մեծ պատասխանատվություն դնելու. «Պետք է մեր հաշվարկներով լավ լինի, բայց կլինեն նաև խնդիրներ, որովհետև մենք դրել ենք 100 տոկոսանոց բանկային երաշխիք, էդտեղ էլ բարդույթուններ կան և կարող են չմանսակցել որոշ մրցույթների, դա էլ պետք է անցնենք, շտկումներ կարվեն: Դա պետք է 20 տարի առաջ արվեր, մենք էլ հիմա խոսեինք ավելի բարձր մատերիաներից»,- ասաց Մարությանը:

Հայկ Մարությանը վստահեցրեց՝ քանի ինքը քաղաքապետ է, «գառանտն» է նրա, որ այդ համակարգային փոփոխությունները արվեու են. «Երաշխավորն եմ նրա, որ արվելու է 100 տոկոսով ազնիվ, թափանցիկ, արդար, առաց կոռուպցիայի, գլուխն եմ կտրելու այն մարդու, ով կոռուցպիայով է զբաղվելու: ՀՀ ժողովուրդը վստահել է մեզ, և եթե մեկի մտքով կարող անցնել, որ կարող է դավաճանել ժողովրդին՝ ամենակոպիտ պատասխանն է ստանալու բոլորի կողմից: Սա հիմնական մեր գործն է այսօր, որ ամեն ինչը պետք է լինի ազնիվ, որովհետև ժողովուդրը մեզնից սպասում է դա և արդյունք, արդյունք էլ է լինելու»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաեվ

Մեկուսացումից դուրս է եկել 400-ից ավելի քաղաքացի

Irina Abovyan

Հարցրեք սա բոլոր հին ու նոր գեներալներին․ Երբ լսեք պատասխանը, փոխանցեք այն հազարավոր սգավոր ընտանիքներին…Նվեր Մնացականյանի հերթական կարևոր մեկ րոպեն

Irina Abovyan

Օրվա իշխանությունը 82-ամյա պապիկին իր սեփական PR գործիքը սարքեց. Էդուարդ Շարմազանով

Irina Abovyan

Շոուն վերջացնենք. գավառական մոտեցում է՝ գնանք Մոսկվային խնդրենք՝ Հայաստանում հեղաշրջում կազմակերպի. Կարախանյան

Irina Abovyan

Ամոթա, Եկեղեցին սարքել եք ռազբոռկի տեղ, Պետք ըլնի ես էլ կոկորդը կկտրեմ. Շոկային Հայտարարություն

Irina Abovyan

Շտապ։ Ընտրություններ 2020 Մտավ Եթեր Շտապ Տարածել

Irina Abovyan