Հասարակություն

Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր առաջին անգամ մեկ օրում Covid-19–ի ներքին փոխանցման դեպք չի գրանցվել

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր առաջին անգամ մեկ օրում Covid-19–ի ներքին փոխանցման և վարակման որևէ դեպք չի գրանցվել․ սա համավարակի դեմ պայքարի գործում հսկայական քայլ է, գրում է The Guardian պարբերականը։

Չինաստանի ազգային առողջապահական գործակալությունը հինգշաբթի հայտնել է նոր տեսակի կորանավիրուսով վարակման 34 նոր դեպքի մասին, սակայն նշվել է, որ բոլոր վարակակիրները վերջերս են արտասահմանից վերադարձել։ Չորեքշաբթի համաճարակի կենտրոն դարձած Ուհան քաղաքում կորոնավիրուսիով վարակման որևէ դեպք չի գրանցվել։

Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 220 000 դեպք է գրանցվել, որից՝ 8980–ը մահվան ելքով։  Վիրուսից ապաքինվել է ավելի քան 85 000 մարդ։ 

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Կարդացեք նաեվ

Երևանի, Կոտայքի, Արագածոտնի մի շարք հասցեներում այսօր լույս չի լինի

Irina Abovyan

ԱՄՆ-ում առաջին մանկահասակ երեխան է մահացել կորոնավիրուսից. Դեպարտամենտ

Irina Abovyan

36-ամյա տղամարդը անզգուշաբար կրակել էր ոտքին

Irina Abovyan

4 ճշմարտություններ որոնք Աստված ցանկանում է որ դուք միշտ հիշեք երբ դժվարություններ եք ունենում

Irina Abovyan

ՏՄՊՊՀ-ն նարնջի, մանդարինի, կիվիի, կիտրոնի և կոճապղպեղի շրջանառության ոլորտներում իրականացրած ուսումնասիրության արդյունքում վարչական վարույթ է հարուցել մի շարք տնտեսվարողների գործունեության վերաբերյալ

Irina Abovyan

Ձեռքերը թմրում են ու ծակծկվում. Դա կարող է վկայել վտանգավոր հիվանդության մասին

Gevorg Kazaryan