Հասարակություն

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը: Ինչպես հաղորդում է Մոսկվայում կորոնավիրուսային իրավիճակի մոնիտորինգի և վերահսկման օպերատիվ շտաբը, մայրաքաղաքում կորոնավիրուսից մահացել է 79-ամյա կին: Տեղեկության համաձայն՝ հիվանդը հոսպիտալացվել էր մարտի 13-ին, որից հետո հարազատների ցանկությամբ տեղափոխվել է բուժման մասնավոր բժշկական հաստատություն: Այն բանից հետո, երբ կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուս, նրան տեղափոխել են №2 ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ մեկուսացվել է: Կնոջ մոտ ախտորոշվել է թոքաբորբ, բացի այդ նա ունեցել է հարակից այլ հիվանդություններ, այդ թվում՝ երկրորդ տեսակի շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն: Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանում մարտի 18-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 147 դեպք:

Կարդացեք նաեվ

Հայկական կողմը կասեցրել է հակառակորդի տանկի շարժը. հրապարկվելու է հետաքրքիր տեսանյութ

Irina Abovyan

Ռուսաստանը Հայաստանին կփոխանցի կորոնավիրուսի ախտորոշման 20 հազար թեստ

Irina Abovyan

Կենդանիներ որոնք արժանի են Օսկարի

Irina Abovyan

Ադրբեջանական հօպ-ը Նախիջևանի ուղղությամբ փորձել է խոցել հայկական ԱԹՍ-ն

Irina Abovyan

Արաբկիրի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին «Կիպրոսենի» և «Բրգաձև գիհի» տեսակի մոտ 500 թփեր և ծառեր գողացողին. նա վարսահարդար է

Irina Abovyan

Երևույթներ, որ երջանկացնում են հորոսկոպի տարբեր նշաններին

Irina Abovyan