Հասարակություն

«Որքան սիրում եմ Վահե Նիկոյանին, Տարոն Մարգարյանին, այնքան էլ Ձեզ եմ սիրում»․ Դավիթ Խաժակյան

Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաշվետվության քննարկան ժամանակ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադառնալով իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին, հարցով դիմեց քաղաքապետ Հայկ Մարությանին․ «Ուսումնասիրելով գնումների գործընթացը, տեղեկացել եմ, որ գնման մրցույթ հայտարարված չէ, բայց ինչ-որ կազմակերպություններ ասֆալտապատում են անում․․․ կարծում եմ քաղաքապետի համաձայնությամբ։ Ի՞նչ հիմունքներով է սա իրականացվում։ Հետո այդ մարդկանց աշխատանքներն ինչպե՞ս ենք վճարելու, թե՞ ուղղակի գիտենք, որ իրենք են հաղթելու, դրա համար ասել ենք՝ դու հիմա աշխատանքը արա, հետո կանդրադառնանք»։

Հ․ Մարությանին վրդովվեցրեց Խաժակյանի հարցը․ «Պարոն Խաժակյան, այդպիսի բաներ տեղի էին ունեում Ձեր կողմից շատ սիրված Վահե Նիկոյանի և Տարոն Մարգարյանի ժամանակ և տարբեր քաղաքապետերի ու փոխքաղաքապետերի ժամանակ։ Միգուցե Դուք կուզենայիք լինել փոխքաղաքապետ, որ այդպիսի բաներ կատարվեր, բայց քանի ես եմ քաղաքապետը, այդպիսի բաներ չի կարող կատարվել»։

Պատասխանելով քաղաքապետին՝ «Լույս»-ի ղեկավարն ասաց, որ վիրավորական է լսել նման արտահայտություններ քաղաքապետից․ «Դուք ինձ վիրավորական բաներ եք ասում, ես չեմ պատրաստվում լսել»։ Նա հավելեց, որ քաղաքապետը միգուցե անտեղյակ է ամեն ինչից․ «Ես հավաստիացնում եմ՝ որքան սիրում եմ Վահե Նիկոյանին, Տարոն Մարգարյանին, այնքան էլ Ձեզ եմ սիրում»,- ասաց Խաժակյանը։

Քաղաքապետը վերջինին հորդորեց այդ սերը պահել իրեն, հատկապես, երբ երկրում արտակարգ դրություն է։ Նա նշեց՝ քանի դեռ ինքն է Երևանի քաղաքապետը, անօրինական գործողություններ չեն կարող լինել։

Կարդացեք նաեվ

Կենդանակերպի նշաններից ո՞ւմ կհաջողվի 5 տարի ապրել առանց դժվարությունների

Irina Abovyan

«Էջմիածնում 129 մարդու մոտ ջերմություն է գրանցվել». Վարչապետը մանրամասներ ներկայացրեց վարակված 30 անձանց մասին

Irina Abovyan

Ամուր պահենք վարչապետի մեջքն իր բոլոր բացթողումներով և կհամոզվենք, որ վարչապետ ունենք, աշխարհը չունի🙏👍🙏💖❤️ Ջեմմա Կարագյոզյան

Irina Abovyan

Արտակարգ ու ողբերգական դեպք Շիրակի մարզում․ Բենիամին գյուղի հանդամասում կայծակի հարվածից 77-ամյա տղամարդը տեղում մահացել է

Irina Abovyan

Մտեք ներս. ոստիկանը՝ պատշգամբից խոսող կնոջը

Irina Abovyan

Կանայք այս նախանշանների դեպքում անմիջապես դիմեք սրտաբանի

Irina Abovyan