Հասարակություն

Անկարան ու Բաքուն՝ ընդդեմ Հայաստանի, Արցախի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի

Ադրբեջանական կողմը կրկին դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկում Փետրվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացած Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, ինչպես երեւում է, Ադրբեջանի համար վերջին «հարմար» առիթն էր բանակցային գործընթացի նկատմամբ անվստահության քաղաքականության ցուցադրման ճանապարհին: Այս նիստից հետո Ադրբեջանը հետեւողականորեն անցել է սահմաններում լարվածության ձեւավորմանը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այդ օրը ելույթում անդրադառնալով Արցախում կայանալիք ընտրություններին՝ նշել էր, որ Արցախում առ այսօր տեղի ունեցած ընտրություններն ապացուցում են, որ ժողովրդավարական առումով Արցախում եւ Ադրբեջանում գոյություն ունեն բոլորովին տարբեր իրողություններ. «Այս առումով գիտենք, որ առաջիկայում Արցախում տեղի են ունենալու համապետական ընտրություններ եւ կարծում եմ, որ ընդհանրապես Արցախի գոյության ողջ ընթացքում տեղի ունեցած ընտրություններն ի ցույց են դրել ժողովրդավարական առումով Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ բոլորովին տարբեր իրողությունների գոյությունը, ինչը եւս մեկ անգամ գալիս է հիմնավորելու, որ Արցախը եւ Ադրբեջանը երբեւէ որեւէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում, որովհետեւ Արցախում արդեն 3, 5, 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակն անգամներով անհամեմատելի ավելի բարձր է եղել, քան հարեւան երկրում եւ այդ իրողությունը ոչ միայն անշրջելի է, այլ ես կարծում եմ, որ այդ իրողությունը եւս մեկ անգամ շատ ավելի վառ ու արտահայտված կերպով կարտահայտվի Արցախի առաջիկա համապետական` նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում: Եվ ես շատ կարեւոր եմ համարում, որ այս հարցում նույնպես Արցախի եւ Հայաստանի իշխանություններն ունեն նույնական պատկերացումներ ու մոտեցումներ»: Անցյալ ամսվա վերջից ադրբեջանական կողմը ինտենսիվորեն իր մասին «հիշեցնելու» քաղաքականություն է տանում սահմաններում: Փետրվարի 28-ին, ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակոցներ էր արձակել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը տեղեկացրել էր, որ կրակոցներ եղել էին նաեւ նախորդ օրերին: Կարդացեք նաև «Հանուն ձեր առողջության տարածություն պահպանեք». Էրդողանի ասուլիսի ժամանակ հատուկ կարգ է սահմանվել. Ermenihaber ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկումները կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիին թույլ են տվել մեկնել Գերմանիա Մարտի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը կրակ էր բացել Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի ուղղությամբ։ Ադրբեջանը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել էր սահմանամերձ գյուղը։ Ոսկեպար համայնքի ղեկավար Սերոբ Մախսուդյանը լրատվականներին հայտնել էր, որ կրակոցները եղել են գիշերվա 3-ի կողմերը եւ տեւել են շուրջ 2 ժամ։ Համայնքի ղեկավարը նաեւ հայտնել էր, որ կրակոցներից վնասվել էր գյուղի բնակիչներից մեկի տան պատշգամբի պատը: Մարտի 2-ին, ինչպես հայտնի է, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս հանդիպումից հետո Չավուշօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի որոշումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու սկզբունքների վրա եւ նշել էր, թե ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է բարձրացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքի արդյունավետությունը։ «Եղբայրական» Թուրքիայի օգնությանը դիմելուն զուգահեռ՝ ադրբեջանական կողմը շարունակում էր «աշխատել» նաեւ սահմանների ուղղությամբ: Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմանում, ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ էին ձեռնարկել: «Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք` թողնելով զինամթերք եւ ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետեւանքով թեթեւ վնասվածք է ստացել մեկ զինծառայող», ասվում էր ՊՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում։ Երկու օր անց՝ մարտի 8-ին ադրբեջանական կողմը գնդակոծել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը։ Ոսկեպարի գյուղապետ Սերոբ Մախսուդյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ գնդակոծությունը տեւել էր մոտ կես ժամ: Մարտի 10-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի նախիջեւանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք էր ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Սիանոսյանը: «Վերջին օրերին սա Ադրբեջանի հերթական փորձն է միտումնավոր կերպով սրելու իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին. մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել էին իրականացնել դիվերսիոն ներթափանցում Տավուշի շրջանում: Ադրբեջանի պարբերական փորձերը սրելու իրավիճակը Հայաստանի հետ պետական սահմանին, ընդլայնելու լարվածության աշխարհագրությունը եւ չկիրառելու առկա լարվածության նվազեցմանն ուղղված մեխանիզմները վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը եւ խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ: Ադրբեջանի նման գործողությունները փաստում են, որ ԼՂ խաղաղ գործընթացում ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդնումը կարեւոր գերակայություն է, եւ այս ուղղությամբ առկա պայմանավորվածությունների կյանքի կոչումն անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի հետագա առաջմղման համար»,- ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում: Հայ-ադրբեջանական սահմանային որոշակի լարվածությանն անդրադարձավ Ռուսաստանի ԱԳՆ-ն: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում նկատել էր, որ Մոսկվան մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմամբ եւ զսպվածության կոչ է անում: «Ցավոք, սահմանին եւ շփման գծում շարունակում են հրադադարի ռեժիմի խախտումները, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ ուժի կիրառումից, ակտիվացնել բանակցային գործընթացը»,- ասել էր Զախարովան: Նա նաեւ հավելել էր, որ լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմի պահպանման վերջին պայմանավորվածություններին եւ քաղաքական ճանապարհով հակամարտության կարգավորմանը հասնելու մտադրությունների մասին հայտարարություններին: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, շարունակում են նույն գործելաոճը: Մարտի 13-ին՝ ժամը 12:00-12:30-ին, Իջեւանի ուղղությամբ ադրբեջանական կողմը գնդացրով կրակ էր արձակել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել էր, որ հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո: Անկարան ու Բաքուն բանակցային գործընթացից դժգոհություն ցուցադրելու ակնհայտ քաղաքականություն են վարում: Սա, անշուշտ, նախեւառաջ ունի քարոզչական նշանակություն, սակայն՝ ոչ միայն: Ադրբեջանն ու Թուրքիան համակարգված աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը դժգոհություն հայտնելով՝ բանակցային գործընթացի հետագա շարունակականությունն անիմաստ դարձնելու ուղղությամբ: Այս գործելաոճը, ըստ ամենայնի, կունենա հետեւանքներ: Չի բացառվում, որ մոտ ապագայում Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ ոգեւորված, շարունակի հայ-ադրբեջանական սահմանին դիվերսիոն գործողությունները եւ լարվածության հաստատման ուղղությամբ ջանքեր գործադրի՝ նպատակ ունենալով միջազգային հանրության կողմից հայկական կողմի ուղղությամբ ճնշումների գործադրման հասնել: Պաշտոնական Բաքվի նպատակների շարքում, իհարկե, չի կարելի բացառել նաեւ պատերազմի բռնկումը, որը կարող է պայմանավորված լինել Ադրբեջանում հասարակական սոցիալ-տնտեսական դժգոհության աճով եւ այդ համատեքստում հասարակության ուշադրությունը դեպի ռազմաճակատ շեղելու մտադրությամբ:

Կարդացեք նաեվ

Ծիրանը, որը ճզմել էին, պարզվում է թուրքական էր

Irina Abovyan

Առյուծներ, այսօր առավել ուշադիր եղեք․ մարտի 29-ի աստղագուշակը

Gevorg Kazaryan

Հոգեբանը դիպուկ պատասխանեց մի տիկնոջ, ով տխուր թվարկում էր, թե ինչ չունի

Irina Abovyan

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանվում արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար

Irina Abovyan

Կենդանակերպի 6 նշաններ որոնք միշտ սիրում են և իսկապես են սիրում

Irina Abovyan

Տասը միջոց՝ աշխատավայրում երջանիկ զգալու համար

Irina Abovyan