Հասարակություն

Երկու օր առաջվա դրությամբ ունենք շաքարավազի՝ 201 օրվա, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա պաշար․ վարչապետ (տեսանյութ)

Կորոնավիրուսից հետո կա կյանք, կորոնավիրուսի ընթացքում նույնպես լինելու է կյանք և զգուշավոր, կանոններ պահպանելով կյանքը շարունակվելու է: Այս մասին կառավարության հերթական նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ Իրանի իրենց գործընկերների հետ քննարկում են ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու վերաբերյալ։

Ավինյանը նշեց, որ Իրանի գործընկերները խորհուրդ են տվել ներդնել կանխարգելիչ շատ լավ գործիք․ մասնավորապես կստեղծվի հեռախոսային հավելված, որ թույլ կտա մարդկանց իրենց տեղը նշելով՝ ստանալ ինֆորմացիա, թե ինչ ազդեցություն կարող է տեղանքն ունենալ իր առողջական վիճակի վրա և հասկանալ, թե ունի արդյոք խնդիր և ինչ պետք է անի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ պարենի խնդիր չունենք, և երկու օր առաջվա դրությամբ, օրինակ, շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա: «Միայն մարտի տասնութին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 20 տոննա սիսեռ»,-ասաց նա և հավելեց, որ վառելիքի խնդիր ևս չունենք:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարող են լինել առանձին ապրանքատեսակներ, որոնց մասով կարճաժամկետ դեֆիցիտային դեպքեր լինեն։ Նա նշեց, որ նման դեպքեր միշտ են լինում, թեև այդպիսի դեպքեր այս պահին չկան, և նույնիսկ երեկ առևտրի ծավալների անկում է գրանցվել, քանի որ մարդիկ նախապես շատ բան են գնել:

Վարչապետն ասաց, որ ալկոգելի և դիմակների խնդիր կա, որին ի պատասխան ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ ալկոգելի արտադրության ծավալն ավելացել է և այն սկսել են արտադրել թվով հինգ տնտեսական սուբյեկտ։ Գևորգյանը հավելելց նաև, որ դիմակների մեծ խմբաքանակ այսօր պետք է մտնի Հայաստան:

Կարդացեք նաեվ

«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու

Irina Abovyan

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ (Video)

Irina Abovyan

Կորոնավիրուսը հաղթահարած 94-ամյա հայ տատիկը (Տեսանյութ)

Irina Abovyan

Վիրավորված այն քաղաքացիները, ովքեր ունեն աջակցող միջոցների, սայլակի կարիք, կարող են դիմել ՀՀ սոցապ նախարարություն

Irina Abovyan

Աստղագուշակ մայիսի 22-ի

Irina Abovyan

Կանացի ԹԵՍՏ․ Մատանին, որը կընտրեք՝ կարող է որոշ բաներ պատմել Ձեր անձի մասին

Irina Abovyan