Քաղաքականություն

Փաստը մնում է փաստ՝ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց համազգային աղոթքին. Հրանտ Մելիք Շահնազարյան

Ժամը 19։00-ին, երբ բոլորս մի պահ կտրվեցինք աշխարհից՝ ով մտքում, ով իր տանը ծնկի եկած Բարձրյալից առողջություն ու խաղաղություն խնդրեց մեր ժողովրդի համար, վարչապետ Փաշինյանը, նույն այդ ժամին, նախընտրեց եթեր գնալ և ասել, թե «ամեն ինչ փլուզվում է, և մենք ունենում ենք մի մեծ շինհրապարակ և պետք է մտածենք այդ շինհրապարակում նոր կյանք, նոր պետություն, նոր հանրություն, նոր տնտեսություն կառուցելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Բաներ կան, որ անպայման պետք է ֆիքսել։ Օրինակ, մարտի 18-ին համազգային աղոթք անելու Վեհափառի առաջարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը։ Ժամը 19։00-ին, երբ բոլորս մի պահ կտրվեցինք աշխարհից՝ ով մտքում, ով իր տանը ծնկի եկած Բարձրյալից առողջություն ու խաղաղություն խնդրեց մեր ժողովրդի համար, վարչապետ Փաշինյանը, նույն այդ ժամին, նախընտրեց եթեր գնալ և ասել, թե «ամեն ինչ փլուզվում է, և մենք ունենում ենք մի մեծ շինհրապարակ և պետք է մտածենք այդ շինհրապարակում նոր կյանք, նոր պետություն, նոր հանրություն, նոր տնտեսություն կառուցելու մասին»։

Կարծում եք պատահակա՞ն էր ընտրված վարչապետի եթերի ժամը։ Լավ, հարցս այլ կերպ ձևակերպեմ՝ վարչապետը չէ՞ր կարող այլ ժամի եթեր գնալ։ Բնականաբար՝ ոչ։ Փաստը մնում է փաստ՝ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց համազգային աղոթքին։

Ես, իհարկե հասկանում եմ, որ ասածս շատերի համար կարող է ոչինչ էլ չնշանակել։ Շատերն էլ անգամ կհամարեն, որ վարչապետը ճիշտ է արել, «ի՞նչ աղոթք…»։ Բայց այս փաստը ես նման մարդկանց համար չեմ ֆիքսում։ Հասկացողը հասկացավ։

Աստված պահապան մեր ժողովրդին, մեր երկրին։ Մնացեք խաղաղությամբ»,- գրել է նա։

Կարդացեք նաեվ

Մի քանի ադրբեջանցի զինվորներ գերեվարվել են Հայաստանի կողմից․ Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցը՝ Defense Romania պարբերականին

Irina Abovyan

Փետրվարի 20-ին մեր շարժումը վերսկսում է զանգվածային միջոցառումները. Վազգեն Մանուկյան

Irina Abovyan

Վերաքննիչ դատարանը բավարարեց միջնորդությունը. Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Irina Abovyan

ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ․ դու խաբեբա ես, դավադիր ու սրիկա, քեզանից ու ձեր կանտորայից ժողովրդի 90+ %֊ը զզվում է․

Irina Abovyan

Այսօր թեստը հանձնել եմ, այդ պահին 37.7 ջերմություն ֆիքսեցին, առայժմ տանն եմ մեկուսացված. Նազելի Բաղդասարյան

Irina Abovyan

Հանդիպելու ե՞ք այն Սերժ Սարգսյան,այն Ռոբերտ Քոչարյանին,որոնց ԱԱԾ ղեկավար ժամանակ մեղադրում էիք կոռուպիցիայի,երկիրը թալանելու մեջ.Լրագրողի ջախջախիչ հարցը՝ Վանեցյանին

Irina Abovyan