Հասարակություն

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան դիմակներ կկարի. վանաձորցիները ուզում են ինքնամեկուսանալ

«Վանաձորում որևէ խուճապային տրամադրություն չկա։ Արտակարգ դրություն հայտարարելու օրն է խանութներում մի քիչ ակտիվ շարժ եղել, իսկ այսօր արդեն քաղաքում բնականոն վիճակ է։ Իհարկե, մի քիչ լարված, քանի որ մարդիկ վարակի տարածման հետ կապված մտավախություններ ունեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Քաղաքապետը նշեց, որ քաղաքում հակահամաճարակային բազմաթիվ միջոցառումներ են իրականացնում՝ մարդկանց կուտակման վայրերը ախտահանվում են, ախտահանվում է նաև հասարակական տրանսպորտը, մեծ խանութները, սննդի օբյեկտները, թիրախային խմբի ներկայացուցիչներին՝ հղիներին, տարեցներին, երեխա ունեցող մայրերին հորդորվել է մնալ տանը։ «Քաղաքում մի քիչ խուճապային տրամադրություններ կային, քանի որ քաղաքում վիճակը ստերիլ է, կարանտին սահմանվի Վանաձոր մուտք ու ելքերի վրա, բայց դա պարետի որոշելիքն է, կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասաց Ասլանյանը՝ հավելելով, որ Վանաձորում դեռևս կորոնավիրուսի որևէ հաստատված դեպք չկա, 10-12 հոգի թեստավորվել է, և առայժմ որևէ մեկի մոտ հիվանդության որևէ ախտանշան չկա։ «Հուսով ենք՝ հակահամաճարակային այս միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի հնարավորինս երկար պահպանել այս վիճակը»,- ասաց Ասլանյանը։

Վանաձորի քաղաքապետը մեզ հետ զրույցում ասաց, որ զրուցել է նաև «Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի հետ, գործարանը մշտապես ախտահանում են, և ներկայումս քննարկումներ և փորձարկումներ են կատարում սեփական միջոցներով դիմակներ կարելու համար։

«Գուցե արդեն ստացված լինի, տնօրենն ասաց, որ փորձեր են անում, և ինձ թվում է, որ այդ փորձերը արդեն հաջողվել են»,- եզրափակեց Ասլանյանը։

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

«Կետ առ կետ գրում եմ ողջ ինֆորմացիան, որ հավաքել եմ վիրուսի մասին»․ 2 ամիս Չինաստանում կարանտինի մեջ եղած հայուհին կիսվում է ինֆորմացիայով

Gevorg Kazaryan

Սննդամթերքն ապրիլին թանկացել է․ «Ժողովուրդ»

Irina Abovyan

Սենսացիոն ՝ Ով՞ է այս հետաքրքիր մարդը՝ Դավիթ Տոնոյանը, ինչ կապեր ունի և ինչո՞ւ է այսքան Հզոր

Irina Abovyan

Ուրախալի լուր.3110 երեխաներ աջակցություն կստանան

Irina Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 188 նոր դեպք, 566 առողջացում, 4 մահ

Irina Abovyan

«Դավթաշենում բնությունն էնքան է մաքրվել, որ ձիերը վերադարձել են». Սերգեյ Սարգսյան

Irina Abovyan