Rogner Bad Blumau անվանումով հյուրանոցը իրոք կարելի է համարել աշխարհի լավագույն տեսարժան վայրերից մեկը։ Հյուրանոցի ամենաշքեղ համարի մեկ գիշերն արժե 300 դոլար։

Սկզբում այս տարածքը հետաքրքրում էր նավթ արդյունահանողներին, որոնք սակայն ժայռերի տակից բացի տաք ջրի աղբյուրից ոչինչ չկարողացան գտնել և ստիպված լքեցին այս արածքները։

Սակայն այս աղբյուրը, որը սկիզբ է առնում 3000 մետր խորությունից, չխանգարեց Ռոբերտ Ռոգներին, որն այստեղ հյուրանոց կառուցելու ցանկություն ուներ։

Ռոբերտի և ճարտարապետների ջանքերով այստեղ հյուրանոցային համալիր կառուցվեց, որը հիշեցնում է հոբիթների հեքիաթային աշխարհը։

Այս յուրահատուկ նախագծի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել բնությունը, որը զուրկ է ուղիղ գծերից։ Այս պատճառով հյուրանոցում կարող եք տեսնել կոր հատակներ։ Բացի այդ շինությունը արտաքինից և ներսից տարօրինակ ձև ունի, իսկ պատերը զարդարված են տարպրինակ նկարներով։


