Հասարակություն

Սոչիում ձերբակալել են նորածնին գլխիվայր օրորող ծնողներին. Տեսանյութ

Սոչիում ձերբակալել են ծնողներին, որոնք երեխային գլխիվայր պահած օրորում էին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գծով վարչությանը:

Սոցցանցում նախօրեին տեսանյութ էր հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է անտառում աթոռին նստած տղամարդը երեխային ոտքից պահելով այս ու այն կողմ տատանում, ինչպես տիկնիկի: ՆԳՆ վարչությունը ստոգումներ է սկսել և պարզել փոքրիկի ծնողների ինքնությունը: Հայրը 35-ամյա մոսկվաբնակ տղամարդ է, իսկ մայրը՝ Բելգորոդի 27-ամա բնակչուհի: Նրանք ապրելիս են եղել անտառում տեղադրված վրանում:

Ոստիկանները ծնողներին տեղափոխել են բաժանմունք և արձանագրություններ կազմել նրանց դեմ՝ «Ոստիկանության աշխատակցի օրինական հրահանգներին չենթարկվելու» հոդվածով: Դատարանը վերջիններիս վարչական կալանքի է ուղարկել 10 օրով:

Նշվում է, որ նրանց մոտ բուսական ծաղման կանաչա-մոխրագույն նյութ է հայտնաբերվել, ենթադրաբար՝ մարիխուանա, ինչպես նաև թմրանյութեր օգտագործելու համար նախատեսված հարմարանք:

Նրանց երկու ամսական դստերը տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

Կարդացեք նաեվ

Առինջ գյուղի «Ծիրանի» ռեստորանում տեղի ունեցած սպանությունը արձանագրվել է տեսախցիկի կողմից. Կադրեր 21 պլյուս

Irina Abovyan

Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում․ Սուրենյանը դիմել է գյուղատնտեսներին

Irina Abovyan

Սև ծովից ցիկլոն է ներթափանցում ՀՀ․ սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ուժեղ քամիներ, կարկուտ

Irina Abovyan

Ամենահամեղ ամառային մրգային, վիտամիններով հարուստ տորթը. Բաղադրատոմս

Irina Abovyan

Տնական նուտելլա, ուղղակի հիանալի է ստացվում

Irina Abovyan

Թարխունի օգտակար հատկությունները․ Կանայք շատ պետք է օգտագործեն թարխուն, այն կկարգավորի կանացի առողջությունը

Irina Abovyan