Մազաթափությունը իսկական գլխացավանք է՝ անկախ այն բանից, թե ինչի հետևանք է այն: Նախևառաջ պետք է պարզել մազաթափության պատճառը: Այն կարող է լինել հորմոնալ անհավասարակշռությունը, վիտամինների պակասը, սթրեսը, անքնությունը, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները, ծխելը, գենետիկ հակվածությունը, դաշտանադադարը:
Ահա մազաթափությունը կանխելու և թափված մազերը վերականգնելու մի քանի խորհուրդ:
Մեդիտացիա
Եթե դուք ուզում եք վերադարձնել ձեր մազերը, օրական 10 րոպե տրամադրեք մեդիտացիային: Դա կթուլացնի սթրեսի մակարդակը և կբարելավի ձեր ընդհանուր առողջական վիճակը: Նստեք խաչաձևած ոտքերով և փակեք աչքերը, կենտրոնացեք ձեր շնչառության վրա: Զգացեք՝ ինչպես եք շնչում: Մտքերը թող հաջորդեն իրար, թուլացեք և շարունակեք շնչել:
Սննդակարգ
Համոզվեք, որ ձեր սնունդը պարունակում է երկաթի, սպիտակուցների, վիտամինների, հանքային աղերի և օմեգա-3-ի անհրաժեշտ քանակություն: Ձեր ամենօրյա սնունդը պետք է պարունակի՝
- 10 բաժին բանջարեղեն
- 2-4 բաժին մրգեր
- 4-5 բաժին հատիկեղեն և կաթնամթերք կամ 2-3 բաժին անյուղ միս
- Ձու, ձուկ, ընկուզեղեն, ավոկադո և սերմեր
- Նույն մթերքը պետք չէ ամեն օր ուտել: Հետևեք, որ ձեր սննդակարգը տարատեսակ լինի:
Մերսում
Գլխամաշկի մերսումը անհրաժեշտ է մազերի աճը խթանելու համար: Մատների ծայրերով դանդաղ մերսեք գլխամաշկը, որպեսզի խթանեք արյան շրջանառությունը: Մերսումն ավարտեք մատները մազերի վրայով իջեցնելով: Կարող եք մերսման համար նաև յուղ օգտագործել, ցանկալի է՝ դա լինի կոկոսի, գերչակի, զեյթունի, նուշի կամ քունջութի յուղ:
Տնական բաղադրատոմս
- 4 ունցիա ջուր
- Լակրիցայի արմատ
- Կռատուկի արմատ
- Խատուտիկի արմատ
Պատրաստման եղանակը
Լակրիցայի արմատը տրորեք բաժակի մեջ և կիսով չափ ջուր լցրեք: Խատուտիկը և կռատուկը խոհանոցային կոմբայնով մանրացրեք: Բոլոր բաղադրիչները խառնեք և քսեք գլխամաշկին: 24 ժամ պահելուց հետո գլուխը լվացեք: