Հասարակություն

Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ եւս 5-ով եւ դարձավ 115 մարդ

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

✅մնացե’ք տանը,
✅սահմանափակե’ք շփումները,
✅հետևե’ք անձնական հիգիենային,
✅հաճախակի լվացե’ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
✅հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային տրանսպորտից օգտվելը,
✅շփումների դեպքում պահպանե’ք առնվազն 1 մետր հեռավորություն,
✅գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
✅եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե’ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
✅պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
✅խուճապի մի’ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:

Կարդացեք նաեվ

Հնդկաձավարից հետո․ քարտով գործարքները Հայաստանում առաջին անգամ գերազանցել են կանխիկը

Irina Abovyan

Հդմ չխփել՝նշանակում է զինվորից գողանալ… Նիկոլ Փաշինյան

Irina Abovyan

Հորոսկոպի 2 նշան, ում ճակատագրական փոփոխություններ են սպասում

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ։Բաղրամյան պողոտայում «հանրային ս…ի համար» ներքնակ է հայտնվել

Irina Abovyan

Բնակիչներն աղբամանում տարօրինակ ու սարսափելի զանգված նկատեցին ու ոստիկանություն կանչեցին. տեսեք, թե ինչ պարզվեց իրականում

Irina Abovyan

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Irina Abovyan