Քաղաքականություն

«Դամ պահողը» դուդուկահարին այլընտրանք չի կարող լինել․ Շարմազանով

«Լուսավոր Հայաստան » կուսակցության ղեկավարի տպավորությամբ նախկին ու ներկա իշխանությունները պայմանավորված են գործում :Նա հերթական անգամ ակնարկել է թե «քայլողների» ռեժիմի այլընրանքն իրենք են:

Կարծում եմ բանախոսը,ում հետ Աժ -ում աշխատած տարիներին ունեցել եմ աշխատանքային ու մարդկային լավ հարաբերություններ,քաջ գիտակցում է ,որ «դամ պահողը» դուդուկահարին այլընտրանք չի կարող լինել, ինչպես back vocal -ը `մենակատարին:

Ավելին. ո՞ր այլընտրանքի մասին է խոսքը,այն «այլըտրանքի», որը չհամարձակվեց Նիկոլի կամքին դեմ գնալ և չստորագրեց Սահմանադրական Դատարան դիմելու ընդդիմադիրների ստորագրահավաքը, թե՞ այն «այլընտրաքի» ,որը հրաժարվեց ստորագրել Սևրի դաշնագրի 100-ամյակի վերաբերյալ 10 ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը: Նիկոլի վարչապետության առաջադրման փփաստաթղթի տակ իմ ու իմ հանրաեպետական ընկերների ստորագրությունը չէ դրված,այլ `ձեր: «Քայլողների» հետ կոալիցիա դուք կազմեցիք ու ոչ թե Հանրապետականը, 2018-ի հոկտեմերի 2-ին դուք լուռ էիք,երբ պաշարվել էր խորհրդարանը, Նիկոլը ձեզ էր «երեսով տալիս » `նշելով թե իր կազմակերպած ընտրությունների արդյունքում 18 մանդատ եք ձեռք բերել\ հավանաբար բացառապես իր բարի կամքի շնորհիվ\ և ,վերջապես,, երբ բոլոր ազգայյին ուժերը իրենց մտահոգությունը հայտնեցին Լավրովի գաղտնազերծած փուլային տարբերակը բանակցելու առնչությամբ, դուք ստանձնեցիք «Նիկոլի փաստաբանի» դերը: Հետևաբար կարիք չկա մոլորության մեջ գցել հանրությանը: Մեր պայքարը իշխանության սատելիտների դեմ չէ,այլ այս իշխանության ապազգային ու հակապետական քաղաքականության:

Հ.Գ. Իրական ընդդիմությունը բացառապես խոսքերով ու հովհարային անջատումներով չի լինում:

Կարդացեք նաեվ

Ռուսաստանը նահանջում է, բայց Խորհրդային Միության փլուզումը շարունակվում է. Atlantic Council (ԱՄՆ)

Irina Abovyan

«Սերժ Սարգսյանը 2018-ին առաջադրվեց որպես վարչապետ՝ կանխելու այն, ինչ եղավ 2020-ին»․ Արմեն Աշոտյան

Irina Abovyan

Ծառուկյանի փոխարեն կամաչեի երկրի թալանաչիների հետ կոալիցիայի գնալու համար

Irina Abovyan

«Եկեք՝ ամսի 11-ին գրավենք օդանավակայանը և թույլ չտանք Փաշինյանը գնա Մոսկվա».Մանվել Եղիազարյան

Irina Abovyan

Թուրքիայի երազանքը չպետք է կատարել․ Մեղրիի միջանցքի բացման կետը պետք է վերանայվի և արգելափակվի

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա ավելի շատ նման էր շարադրության՝ ինչպես եմ անցկացրել ամառը թեմայով. Ալեն Սիմոնյան

Irina Abovyan