Հասարակություն

Իրանում կորոնավիրուսից 103 տարեկան կին է ապաքինվել

Իրանում կորոնավիրուսից 103 տարեկան կին է ապաքինվել, հաղորդում է IRNA-ն:

«Կորոնավիրուսով վարակված 103-ամյա կինն ապաքինվել է»,- ասել է Սեմնան նահանգի առողջապահության եւ բժշկական գիտությունների համալսարանի ղեկավարը՝ հավելելով, որ  պացիենտը հիվանդանոց էր տեղափոխվել մոտ մեկ շաբաթ առաջ:

Նա դարձել է Իրանում կորոնավիրուսով վարակված եւ ապաքինված առաջին տարեց կինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Իրանի իշխանությունները կորոնավիրուսով վարակման մասին հայտնել են փետրվարի 19-ին: Երկրում գրանցվել է վարակման 17,3 հազար դեպք, որոնցից 1,1 հազարը՝ մահվան ելքով: Ավելի քան 5,7 հազար մարդ ապաքինվել է:

Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակավել է ավելի քան 179 հազար մարդ ավելի քան 150 երկրներում, մեծ մասը ապաքինվել է, ավելի քան 7,4 հազար մարդ մահացել է: 

Կարդացեք նաեվ

Նիկոլ Փաշինյանը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է. ուղիղ

Irina Abovyan

Վթար Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ

Irina Abovyan

ՇՏԱՊ․ Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին անհրաժեշտ են աշխատողներ

Irina Abovyan

Երեք մեկուսացվածների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել․ Արցախի ԱՆ

Irina Abovyan

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 7 000-ը․ #CNBC

Irina Abovyan

Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր. Արցախի ՊԲ

Irina Abovyan