Առողջություն

Ժողովրդական միջոց անոթները մաքրելու և զարկերակային ճնշումը կարգավորելու համար

Զարկերակներում խոլեստերինի կուտակումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:

Նման դեպքերում առաջին հերթին անոթներում թրոմբներ են առաջանում, որոնք կարող են դառնալ սրտի հետ կապված վտանգավոր խնդիրների զարգացման պատճառ ու խցանել անոթները: Այդ խցանումներն ու լուսանցքի նեղացումը հանգեցնում են նաև արյան ճնշման բարձրացման, ինչը նույնպես շատ վտանգավոր ախտաբանություն է:

Սա է պատճառը, որ հարկավոր է ուշադրություն դարձնել անոթների մաքրությանը, ինչը հատկապես կարևոր է տարեցների և միջին տարիքի անձանց համար: Խոլեստերինի կուտակման հիմնական պատճառներն են անառողջ սննդակարգն ու սխալ կենսակերպը: Սա բավական տարածված խնդիր է և հենց սրանով է պայմանավորված հիվանդների մեծ թիվը:

Նման դեպքերում լուրջ հետևանքներից խուսափելու համար մարդիկ ստիպված են լինում տարատեսակ վնասակար եղամիջոցներ ընդունել, մինչդեռ կա շատ ավելի պարզ, հասանելի ու անվնաս միջոց, որը բաղկացած է միայն բնական բաղադրիչներից:

Այս բնական դեղամիջոցը, որը պարունակում է կիտրոնի հյութ, սխտոր, կոճապղպեղ, խնձորի քացախ ու մեղր, հիանալի միջոց է զարկերակները մաքրելու և զարկերակային ճնշումը մշտապես վերահսկողության տակ պահելու համար:

Պատրաստման եղանակը.

Դեղամիջոցը պատրաստելու համար հարկավոր է մեկական բաժակ կիտրոնի հյութ, խնձորի քացախ, կոճապղպեղի հյութ ու սխտորի խյուս, ինչպես նաև երկու բաժակ մեղր: Անհրաժեշտ է հյութերը քամել (այդ թվում նաև սխտորի հյութը), այնուհետև բոլոր բաղադրիչները (մեղրից բացի) լցնել կաթսայի մեջ, դնել կրակին և մոտ 30 րոպե եփել՝ պարբերաբար խառնելով: Վերցնել կաթսան կրակից, թողնել խառնուրդն ամբողջությամբ սառչի, այնուհետև ավելացնել երկու բաժակ մեղրն ու լավ խառնել: Պատրաստի դեղամիջոցը հարկավոր է լցնել մաքուր շշի մեջ և պահել սառնարանում:

Օգտագործման եղանակը.

Դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ մեկական ճաշի գդալ: Ըմպելիքը հարկավոր է ընդունել առավոտյան, կեսօրին ու երեկոյան դատարկ ստամոքսին: Խառնուրդը կարելի է պահել սառնարանում մինչև 2 ամիս:

Դեղամիջոցի բաղադրիչների օգտակար հատկությունները.

Սխտորը վաղուց հայտնի է որպես զարկերակները բնական ճանապարհով մաքրող արդյունավետ միջոց: Բացի այդ, այն նաև նվազեցնում է զարկերակային ճնշումն ու օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակը:

Կոճապղպեղը խթանում է արյան հոսքը, ուստի հիանալի միջոց է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար: Բացի այդ, այն էներգիա է հաղորդում և օգնում է ֆիզիկապես ավելի ակտիվ լինել, ինչն էլ նպաստում է քաշի նվազմանը:

Կիտրոնը կարգավորում է անոթազարկն ու վերականգնում սրտի ճիշտ աշխատանքը՝ կարգավորելով նաև արյան շրջանառությունը: Բացի այդ, մեծ քանակությամբ վիտամին C-ի շնորհիվ կիտրոնն ամրապնդում է նաև անոթները:

Խնձորի քացախը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք շատ կարևոր են օրգանիզմն ու արյունը տոքսիններից մաքրելու հարցում: Բացի այդ, քացախը պարունակում է օրգանիզմի համար շատ օգտակար վիտամիններ, հանքանյութեր ու ֆերմենտներ, ինչը նույնպես շատ կարևոր է:

Մեղրը պայքարում է բակտերիաների դեմ և էներգիա է հաղորդում: Բացի այդ, այն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը՝ դրանով իսկ պաշտպանելով մի շարք խնդիրներից:

Իր բաղադրիչների շնորհիվ այս ըմպելիքը շատ օգտակար է օրգանիզմի համար: Այն հատկապես արդյունավետ դեղամիջոց է զարկերակային գերճնշումով հիվանդների համար: Սակայն հարկ է հիշել, որ դրա բաղադրիչներից որոշները կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել, ուստի անհրաժեշտ է շատ ուշադիր լինել ու հաշվի առնել օրգանիզմի առանձնահատկությունները:

Կարդացեք նաեվ

Ինչպես բուժել ԱՂԵՐԻ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ Ժողովրդական բժիշկ

Irina Abovyan

Եթե բարձր է «վատ» խոլեստերինի մակարդակը, ապա փորձեք այս բաղադրատոմսերը և ողջ կյանքում ինձ չեք մոռանա, քանի որ մեկ ամսից ձեր անալիզի արդյունքներն ուղղակի ապշեցուցիչ կլինեն

Irina Abovyan

Լուռ մարդասպաններ. 7 հիվանդություն որոնք զարգանում են առանց վառ արտահայտված ախտանշանների

Irina Abovyan

Ինչ կլինի Ձեր օրգանիզմի հետ, եթե խմեք ձիթապտղի յուղ դատարկ ստամոքսի վրա…

Irina Abovyan

Ձուն պատրաստեք հետևյալ կերպ և այս կօգնի ձեզ ազատվել շաքարային դիաբետից և արյան բարձր ճնշումից

Irina Abovyan

Այս քսուքի շնորհիվ դուք կմոռանաք ոտքերում ծանրության զգացողության, հոդացավերի, ողնաշարի ցավերի մասին, բուժում է ռադիկուլիտը արթրոզը, օստեոխոնդրոզը

Irina Abovyan