Հասարակություն

Երեխային դպրոց ընդունելու համար բժշկական տեղեկանք ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ ծնողների ահազանգի հետքերով

ArmDaily.am -ն արդեն անդրադարձել է այս տարի առաջին դասարանցիների ընդունելության գործընթացին։

Ինչպես հայտնիէ,այս տարի պետական հանրակրթական դպրոցներումառաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով: ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից հայտնել էին, որ այն սկսել է գործել մայիսի 15-ին, առավոտյան ժամը 9:00-ից` hayt.emis.am կայքում։

Մեր խմբագրությունն այս տարի առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներից մտահոգություններ ու ահազանգեր է ստանում այն մասին, որ դպրոց հաճախելու համար սովորաբար ծնողները պոլիկլինիկաներից թուղթ են տանում, իսկ հետազոտության համար երեխաները պետք է մի քանի սենյակներով անցնեն։ Ծնողները մտահոգ են, թե ինչպես պետք է կորոնավիրուսի պայմաններում երեխաներին տանեն պոլիկլինիկաներ, ինչը վարակվելու ռիսկեր է պարունակում։

ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ այս փուլում և օրերին խնդիր է դրված նախ ստուգել տվյալները, հունիսի 1-ից կմեկնարկի բուն գրանցման գործընթացը։ Բացի այդ, երեխային դպրոց ընդունելու համար բժշկական տեղեկանք ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
Պարզվում է, նախարարը մայիսի 15-ին հրաման է ստորագրել, որտեղ փոխել է դպրոց ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ ըստ այդմ այլեւս պոլիկլինկայից տեղեկանք հարկավոր չէ։ Առաջին դասարան ընդունելու համար ծնողը ներկայացնում է`

1) դիմում` ուղղված տնօրենին,

2) երեխայի հանրային ծառայության համարանիշը

3) 2 լուսանկար՝ 3×4 չափսի,

Հիշեցնենք, որ պետական հանրակրթական դպրոցներում ընդունելությունը կատարվում է օնլայն համակարգում գրանցման միջոցով։

Անհրաժեշտ է մուտք գործել hayt.emis.am կայքը, ընտրել համայնքը, դպրոցների ցանկից՝ դպրոցը, ստուգել՝ որտեղ կան ազատ տեղեր եւ սեղմել «ավելացնել հայտ» կոճակը: Եթե կոճակն ակտիվ չէ, նշանակում է՝ այդ դպրոցում ազատ տեղեր չկան եւ պետք է ընտրել այլ դպրոց:

Հաջորդ քայլը ծնողներից մեկի սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելն է, ապա ծնողի անուն-ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, որից հետո պետք է սեղմել «շարունակել» կոճակը:

Հաջորդ քայլում կհայտնվի երեխայի սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելու համար անհրաժեշտ դաշտը: Մուտքագրումից հետո համակարգը բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ կներբեռնի երեխայի անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ: Տեղեկությունը ստուգելուց հետո սեղմել «շարունակել» կոճակը, ինչից հետո կհայտնվի հայտի հաստատումը հավաստող էջն ու ծնողի էլեկտրոնային փոստին կուղարկվի ծածկագիրը:

Ծածկագիրը պետք է տեղադրել վերեւի պատուհանում, ինչը թույլ կտա մուտք գործել ծնողի համար ստեղծված էջ եւ տեսնել դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու դրանք դպրոց ներկայացնելու ժամկետը:

15-օրյա սահմանված ժամկետում փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի: Հնարավորություն կա նաեւ սեփական ցանկությամբ ծնողի էջի միջոցով չեղարկել հայտագրումը եւ ընտրել նոր դպրոց, այդ դեպքում փաստաթղթերը դպրոց ներկայացնելու վերջնաժամկետը կլինի 10 օր:

Կարդացեք նաեվ

Ռեհանը կանխում է կաթվածը. իզուր չէ, որ օգտագործվել է հին ժամանակներից

Irina Abovyan

30 հոգի բահերով ու մահակներով, զինված մտել են ակումբ, ջարդուփշուր արել ու պահանջել ղեկավարությանը. մանրամասներ «Կատալինա» ակումբի կրակոցներից

Irina Abovyan

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Գագիկ Ծառուկյանի հետ

Irina Abovyan

Ռուսաստանը դեպի Հայաստան չվերթների մասին հայտարարություն է տարածել

Irina Abovyan

Հայ բուժաշխատողների առօրյան այս օրերին

Irina Abovyan

Հակառակորդն ունի 360 զոհ, 600 վիրավոր, խոցել ենք 3 ուղղաթիռ, 15 տեխնիկա, 1 Սմերչ, 6 ԱԹՍ

Irina Abovyan