Հասարակություն

ՀՀ-ում կորոնավիրուսի 168 նոր դեպք է գրանցվել. 30-ամյա տղամարդ է մահացել, որը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Օգոստոսի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41663 դեպք, որոնցից 34584-ն` առողջացած, 818-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6018 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 185310 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 168 նոր դեպք և 100 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 30 տարեկան տղամարդ և չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 243 է:

Կարդացեք նաեվ

Խոսուն կադրեր՝ Ստեփանակերտի հրետակոծությունից

Irina Abovyan

Նյու Յորքն ընդամենը 1 շաբաթվա դեղորայք ունի և առնվազն մի քանի հարյուր արհեստական շնչառության սարքերի կարիք. քաղաքապետ

Irina Abovyan

Մարտի 8-ին տհաճ անակնկալներ չեն լինի. որքան կլինեն ծաղիկների գները

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նիկոլ, արի՛, մեզ փրկի». բեյրութահայի սրճարանը քանդում են

Irina Abovyan

Նիկոլ Փաշինյանը դիմակով համբուրվող զույգի լուսանկար է հրապարակել

Irina Abovyan

Ինչպիսին է եղել իրավիճակն առաջնագծում

Irina Abovyan