Նոր կորոնավիրուսի համաճարակը գլխիվայր շուռ է տվել կյանքը ողջ աշխարհով մեկ:
Լրատվամիջոցների հրատապ լուրերը միայն նոր հիվանդության, վարակվածների թվի ու մահվան դեպքերի մասին են, հայտնի մայրաքաղաքների փողոցները գիտաֆանտաստիկ ֆիլմեր են հիշեցնում` անսովոր լռությամբ ու ամայությամբ, սահմանները փակ են, տնտեսությունն` անորոշության մեջ: