Ժամանց

Ճկույթն ու բնավորությունը

Հիրոմանտիայում մատներից յուրաքանչյուրն անվանվում է Արեգակնային համակարգի մոլորակներից մեկի անունով: Ճկույթը կոչվում է Մերկուրիի մատ. դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Մերկուրին հնում թևավոր մունետիկ է համարվել, իսկ ճկույթը հիրոմանտիայի մեջ շփման մատն է: Բացի այդ, այն կապված է մարդու ակտիվության (այդ թվում՝ նաև սեռական) հետ:


Ճկույթը մոտավորապես պետք է հասնի մատնեմատի առաջին հոդին: Եթե այն ավելի երկար է, ապա մարդու հաղորդակցական ունակությունները կտրուկ մեծանում են: Իսկ եթե այն կարճ է, ապա տվյալ մարդու համար շատ դժվար կլինի բառերով արտահայտել մտքերն ու զգացմունքները:

Ճկույթի երկարությունն ադեկվատ գնահատելը դժվարություններ կարող է առաջացնել. մյուս մատների հիմքերը կարող են մի գծի վրա լինել այն դեպքում, երբ ճկույթի հիմքը շատ ավելի ներքև է: Այս դեպքում ինչքան մեծ լինի նրանց միջև տարածությունը, այնքան ավելի շատ վերելքներ ու անկումներ են վիճակված մարդուն: Մատների այսպիսի համադրությունը կոչվում է «ցած իջած ճկույթ»: Նման ճկույթ ունեցող մարդու մասին կարելի է ասել հետևյալը. նրա կյանքում հաջողության պահերը կարող են կտրուկ փոխարինվել անհաջողություններով, ու ամեն անգամ նա կհայտնվի այնպիսի իրավիճակներում, որոնցից ստիպված կլինի ինքնուրույն դուրս գալ: Այսպիսի ճկույթը նշանակում է, որ կյանքի գիտությունը նման մարդուն հեշտ չի տրվում, և նա ճանաչում է այն՝ սովորելով սեփական սխալների վրա:

Մերկուրիի մատը պետք է ուղիղ լինի. դա ցույց է տալիս տվյալ մարդու ազնիվ լինելը:

Իսկ հիմա դիտարկենք ճկույթի ֆալանգները (ափի կողմից դիտելիս կնկատեք, որ մատը երեք հատվածների է բաժանված. դրանք մատի ֆալանգներն են):

Ճկույթի վերին ֆալանգը ղեկավարում է մարդու բանավոր շփումը և մարդկանց մեծամասնության մոտ ամենից երկարն է: Այսպիսի մարդիկ ավելի լավ արտահայտվում են բանավոր խոսքի միջոցով, այդ իսկ պատճառով Մերկուրիի մատի վերին երկար ֆալանգը լավ նշան է այն մարդկանց համար, ում մասնագիտական գործունեությունը կապված է շփման հետ: Վաճառողները, գովազդային գործակալները, ուսուցիչները և բոլոր նրանք, ովքեր կարիերա են ստեղծում պերճախոսության միջոցով, առանձնանում են երկար վերին ֆալանգով:

Եթե վերին ֆալանգը կարճ է, պա տվյալ մարդու համար դժվար է սովորելը, և նա դժվարանում է բառերով մտքերն ու զգացմունքներն արտահայտելիս:

Ամենից հաճախ ամենակարճը միջին ֆալանգն է . այն ղեկավարում է մարդու գրավոր խոսքը: Այն մարդիկ, ում մոտ այս ֆալագը կարճ է, ամեն ինչ անում են թղթին մտքերը հայտնելուց խուսափելու համար:


Երկար միջին ֆալանգ ունեցող մարդիկ, ընդհակառակը, սիրում են մտքերն արտահայտել հենց այս ձևով : Եվ իհարկե, ամենից երկար միջին ֆալանգ սովորաբար ունենում են գրողները: Երկար միջին ֆալանգը ցույց է տալիս նաև, որ մարդը ի վիճակի է սկսել և ավարտին հասցնել նախաձեռնած ցանկացած գործ՝ ընթացքում չկորցնելով ոգևորությունը: Եթե այն շատ կարճ է, ապա նման մարդը զուրկ է կազմակերպչական ունակություններից:


Երրորդ կամ ներքին ֆալանգը կապված է նյութական աշխարհի, մասնավորապես՝ գումարի հետ: Եթե այն շատ երկար է, դա խոսում է մարդու գումարի, նյութականի հանդեպ մեծ սիրո մասին: Այսպիսի մարդը համոզելու շնորհք ունի և կարող է շահարկել փաստերը:

Ոչ շատ հաճախ կարելի է հանդիպել դեպի մատնեմատ թեքված ճկույթի: Սա կոչվում է «զոհաբերության մատ». նման ճկույթ ունեցող մարդիկ զոհաբերում են սեփական հետաքրքություններն ու ցանկությունները ուրիշներին օգնելու համար: Նման մատ հաճախ հանդիպում է բուժքույրերի, դայակների և սոցիալական այլ ոլորտներում աշխատող անձանց մոտ:

Կարդացեք նաեվ

Հորոսկոպի այս նշանը մեծ շրջադարձ կունենա օգոստոսի վերջին օրերին

Irina Abovyan

Աստղագուշակ․ հունվարի 4

Irina Abovyan

Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ամենագեղեցիկ գիծը

Irina Abovyan

Հորոսկոպի այս նշանը այս շաբաթ կփոխի իր կյանքը

Irina Abovyan

Թեստ. ձկնիկներից մեկն ընտրելով կիմանաք ձեր թուլությունների մասին

Irina Abovyan

Թեստ. Ինչպե՞ս եք դուք վիճում

Irina Abovyan