SARS-CoV-2 , ՌՆԹ պարունակող միաշղթա վիրուս, 1-ին անգամ հայտնաբերված 2019 թվականի դեկտեմբերին, Ուհանում 2019-2020 թվականների կորոնավիրուսի բռնկման ժամանակ ։
2020 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Առայժմ վիրուսի բուժման որևէ կոնկրետ մեթոդ չի մշակվել։

Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են ավելի պաշտպանված կորոնավիրուսից
Չինացի գիտնականները հաստատել են, որ արյան խումբը մեծապես ազդում է կորոնավիրուսի հանդեպ խոցելիության վրա։ Մասնագետները համեմատել են Վուհան և Շենժեն քաղաքների հիվանդանոցների COVID-19֊ով հոսպիտալացված մարդկանց տվյալները նույն շրջաններում ապրող առողջ մարդկանց համապատասխան տվյալների հետ:
Այսպես, երկրորդ խմբի արյուն ունեցող մարդիկ ամենախոցելին են, իսկ ամենադիմացկուն խումբը առաջինն է։

Տարիքը և սեռային պատկանելությունը նշանակություն չունի։ Գիտական աշխատանքի արդյունքներով այս հետազոտությունը տպագրվել է medRxiv պարբերականում, հայտնում է lenta.ru֊ն:
Բոլորիդ մաղթում ենք առողջություն, եղե՛ք զգոն և պաշտպանված։