Հասարակություն

42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել․ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով․ ԱՆ

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է․

«Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել: Կնոջ դիակի փորձաքննությամբ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով: Մահվան պատճառ է հանդիսացել սրտամկանի սուր ինֆարկտը: Նշեմ, որ կինը անձնական հայացքներից ելնելով չի դիմել առողջության առաջնային պահպանման օղակ կամ որևէ այլ բժշկական կազմակերպություն:

Առողջապահության նախարարությունը կոչ է անում առողջական վիճակին վերաբերող ցանկացած հարցի դեպքում դիմել բժշկի` անցանկալի և, երբեմն, աղետալի հետևանքներից խուսափելու համար:

2020 թվականի ընթացքում սա թվով 2-րդ մայրական մահվան դեպքն է` կրկին ոչ մանկաբարձական պատճառով»:

Կարդացեք նաեվ

Արտակարգ դեպք Երևանում. մի խումբ երիտասարդների կազմակերպած «փարթին» ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 18-ամյա երիտասարդի կյանքի համար, մասնակիցներից մեկը հայտնի դատավորի տղա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Այնպիսի տպավորություն է, կարծես երկրում կորոնավիրուս չկա․ Փաշինյան (ֆոտո)

Irina Abovyan

ՊԲ-ն ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անուններ է հրապարակել

Irina Abovyan

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի․ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Irina Abovyan

Դավիթ Տոնոյանը զինծառայողներին է հանձնել նոր ծառայողական բնակարանների բանալիները

Gevorg Kazaryan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները կո՞ղմ են արտակարգ դրության երկարաձգմանը

Irina Abovyan