Օգոստոսի 15-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41495 դեպք, որոնցից 34484-ն` առողջացած, 817-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 183789 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1827 թեստ, որից 1631-ը՝ բացասական: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 320 առողջացած։
Մահվան 3 դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 86 (կին), 68 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 3-ով՝ հասնելով 242-ի: