Հասարակություն

«Այ, ինչու՞ չլինեմ Հայաստանի նախագահ». Գարիկ Մարտիրոսյանը պատմել է, թե ինչպես է Վլադիմիր Զելենսկու «պորտը տեղը դրել»

TНT հեռուստաալիքի եթերում իր՝ «Новый Мартиросян» ստենդափ-շոուի ընթացքում հայտնի հումորիստ եւ շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ասել է, որ դեմ չէ զբաղեցնել Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը: Իսկ թեման նա սկսել է ՈՒՀԱ-ական անցյալից փոքր պատմությունով, ավելի ճիշտ ՝ Ուկրաինայի այժմյան նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ծանոթության պատմությունից։

Նրա խոսքով՝ Յուրմալայում Զելենսկին ապրել է հյուրանոցի հարեւան համարում եւ դժ գոհել, որ Մարտիրոսյանի համարում անցկացվող երեկույթն իրեն խանգարում է քնել։ ՈւՀԱ-ական Զելենսկին այն ժամանակ ասել է, թե առավոտյան Մասլյակովի հետ հանդիպման է ու, որ նա «Запорожье — Кривой Рог — Транзит» չեմպիոն թիմի մասնակից է:

Գարիկ Մարտիրոսյանը պատասխանել է, որ նա ոչ միայն «Նոր հայեր» թիմի ավագն է, այլ նաև Յուրմալայի փառատոնի «Արծաթե կիվինի» դափնեկիր։ «Գնա եւ լուրջ նպատակների հասիր, հետո նոր բղ ավիր վրաս, — հակադարձել է Մարտիրոսյանն Զելենսկուն ու հանդիսատեսի ծափահարությունների ներքո ավելացրել․ -Հասկանու՞մ եք, թե ոնց եմ մոտիվացրել նրան․․․»։

Դրանից հետո հումորիստը շեշտել է, որ շուտով նախագահի պաշտոնը կզբաղեցնեն համացանցից հայտնի մարդիկ․ «Քիմ Քարդաշյանը հաստատ իր թեկնածությունը կդնի 2024 թվականին եւ կդառնա Ամերկայի նախագահ, քանի որ նրա օգտին կքվեարկեն, թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, թե՛ հայերը։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ ուժ է դա։ Եվ եթե Քիմ Քարդաշյանը լինի Ամերիկայի նախագահ, ուրեմն

Ռուսաստանի նախագահը կլինի Միշա Գալուստյանը՝ միակ մարդը, որը լեզու կգտնի ե՛ւ Զելենսկու, ե՛ւ Քարդաշյանի հետ: Պատկերացնում եք Ամերիկայում նախագահ կլինի հայուհին, Ռուսաստանում՝ հայը։ Գիտեք՝ ո՞վ է լինելու Հայաստանի Հանրապետությունում նախագահը։ Սոմելյեն։ Մեզ մոտ երեկույթը չի վերջանա. «Լցրեք բաժակները, խմում ենք, հասանք մեր նպատակին»… Գիտեք հայերն աշխարհի մեջ ինչ գլոբալ հարցեր կլուծեն։ Հարսանիքին նստած ես,

մեկ էլ դեպի քեզ կռանում է հայը ու ասում․ «Ավիակիր կա՞, պետք չէ՞։ Հրթ իռ, ռու մբ եւ այլն»։ Կամ. «Մեր ձավոր Արեւելքում՝ Իրանի եւ Իրաքի միջեւ երկիր կա։ Պետք չէ՞։ Փողերը տերերին շատ են հարկավոր, էժանով են վաճառում, կարող ես դստերդ անունով կոչել»։ Եվ երբ Վլադիմիր Զելենսկին եղավ Ուկրաինայի նախագահ, սկսվեցին մեմերը․ «Գալիգինը՝ Բելառուսի նախագահ», «Խարլամովը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ», «Մաքս Գալկինը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ»,

իսկ «Մարտիրոսյանը՝ ՀՀ նախագահ»։ Ես սկզբում շատ էի ծիծաղում, սակայն կես տարի անց մտածեցի՝ ինչու ոչ։ Այ, ինչու՞ ես չլինեմ ՀՀ-ի նախագահ։ Ի՞նչ կա դրա մեջ։ Ես կզբաղվեմ բարեփոխումներով, պետությունը կկերպարանափոխեմ, կներկայացնեմ հիանալի ընտրական ծրագիր, երկրների ղեկավարների գագաթնաժողովին կգնամ Նյու

Յորք՝ «Ռից-Կարլտոն» հյուրանոց․․․ Ինձ կհարցնեն, թե որտեղ եմ ցանկանում, որ ինձ բնակեցնեն՝ Պուտինի կողքին, թե Թրամփի։ Իսկ ես կասեմ․ Զելենսկու կողքին և հենց պատից այն կողմ… Կպատվիրեմ Նյու Յորքի ամենահզոր ձայնային սարքերը, կհրավիրեմ բոլոր մեր կապարուհիներին, «Ջիպսի Քինգզ» խմբին (որ կենդանի երաժշտություն լինի կիթառներով), յոթ հարյուր լիտր հայկական

կոնյակ եւ այսպես ա-լա-լա-լայ ամբողջ գիշեր»։ Եւ ի վերջի Մարտիրոսյանի սցենարի ավարտը․ դուռը թակում է Զելենսկին, ասում է, թե իրեն խանգարում է երաժշտությունն ու նա առավոտյան հանդիպում ունի Թրամփի ու Պուտինի հետ, կճանաչի Մարտիրոսյանին և կհարցնի․ «Դե ի՞նչ, 1-1»։ Իսկ Մարտիրոսյանը կպատասխանի․ «Ոչ, 1-1 չէ։ Քանի որ

ես դեռ 1996 թվականին Յուրմալայում կայացած փառատոնի արծաթե կիվինի դափնեկիր եմ»․․․ «Եթե անկեղծ, ոչ մի նախագահ չեմ ուզում լինել։ Այս ամեն ինչը իմը չէ», — եզրափակեց իր մենախոսությունը Գարիկ Մարտիրոսյանը եւ գնաց դեպի դաշնամուր՝ երգի այն մասին, որ ամբողջ կյանքում երազել է երաժշտության մասին․․․

Կարդացեք նաեվ

823 կասեցում, 3870 մշտադիտարկում․ ԱԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ աշխատանքը

Irina Abovyan

Ամենահայտնի վանիլային բուլկիները․ օդային բուլկիների՝ արագ և պարզ բաղադրատոմս

Irina Abovyan

Բաշկիրիայում ձերբակալվել է 36 մարդ, հայ գործարարներից բիզնեսը ուժով խլելու կասկածանքով, իրավապահները բոլորի քիթ ու մռութը կոխել են ցեխը․ Տեսանյութ

Irina Abovyan

Վարդուհի Վարդանյանի որդու գեղեցիկ հարսանիքի ամբողջական․Բացառիկ Կադրերը

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մնացել ենք ճահիճների մեջ, մինչև շրջափակումից դուրս ենք եկել». ինչպես է կամավորը փրկել 18-ամյա զինվորի կյանքը

Irina Abovyan

«Կորոնավիրուս ասվածը տարբեր է մնացած թոքաբորբերից». պատմում է վարակակիրը

Irina Abovyan