Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Աննան բաց գույնի հագուստ է կրում եւ լայնեզր գլխարկ։ Նա նախապատվություն է տվել բնական շպարին, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ապրիր, սիրիր, աղոթիր»։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու Աննայի էջը ողողել հաճոյախոսություններով։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան զոլավոր, սպիտակ երանգի պիջակ էր կրում, որոնք համադրել էր ոճային ու նորաձեւ գոտի պայուսակի հետ։ Աննան գեղեցիկ բանտով հավաքել էր վարսերն ու նուրբ շպար ընտրել։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։