Հասարակություն

ԱՀԿ-ն հայտնել է կորոավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներն սկսելու մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ սկսվել են COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումները:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ համաշխարհային կազմակերպության ղեկավարը հանդես է եկել Ժնևում կայացած ասուլիսի ժամանակ:

«Սկսվել են պատվաստանյութի առաջին փորձարկումները վիրուսի գենետիկական հաջորդականության հրապարակումից ընդամենը 60 օր անց: Դա աներևակայելի նվաճում է: Խորհուրդ ենք տալիս հետազոտողներին ողջ աշխարհում պարբերաբար գնահատել փորձարարական դեղամիջոցները»,- ասել է Գեբրեյեսուսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մասնագետները հայտնել էին, որ նոր տեսակի կորոնավիրուսը առարկաների մեծամասնության մակերեսին պահպանվում է 72 ժամ, իսկ օդում հիվանդության հարուցիչները պահպանվում են մինչև 3 ժամ:

Կարդացեք նաեվ

ՏՄՊՊՀ-ն նարնջի, մանդարինի, կիվիի, կիտրոնի և կոճապղպեղի շրջանառության ոլորտներում իրականացրած ուսումնասիրության արդյունքում վարչական վարույթ է հարուցել մի շարք տնտեսվարողների գործունեության վերաբերյալ

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Սևան Երևան ճանապարհին

Irina Abovyan

Երևանում 67-ամյա քաղաքացի է մահացել

Irina Abovyan

«Մեզ ոչինչ չի բաժանի». Սիրուշոն Վարդուհի Վարդանյանի որդու նշանադրությունից տեսանյութեր է հրապարակել. ՖՈՏՈ

Irina Abovyan

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

Irina Abovyan

Հորոսկոպի 2 նշան, ում կյանքը մայիսի 11-ից կփոխվի

Irina Abovyan