Հասարակություն

«Ժողովուրդ». Նախակրթարանների աշխատողները սկսել են երեխաներին ցուցակագրել. մեկ առ մեկ զանգահարում են ծնողներին և հետաքրքր­վում` մանկապարտեզները վերաբացելու դեպքում երեխաները կհաճախեն, թե ոչ

«Տևական ժամանակ է, ինչ նախակրթարանների աշխատողների կողմից սկսվել են երեխաների ցուցակագրման աշխատանքները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մանկապարտեզների դաստիարակները մեկ առ մեկ զանգահարում են իրենց խմբերի ծնողներին և հետաքրքր­վում` մանկապարտեզները սեպտեմբերի 15-ից վերաբացելու դեպքում երեխաները կհաճախեն մանկապարտեզ, թե ոչ:

Հիշեցնենք` նման ցուցակագր­ման աշխատանքներ իրականացվել էին դեռևս մայիսի սկզբին, ինչից հետո որոշում կայացվեց մայիսի 20-ից վերաբացել մանկապարտեզները: Սա­կայն մանկապարտեզ հաճախեցին նախատեսվածից քիչ թվով երեխաներ, ինչով էլ պայմանավորված` նորից փակվեցին մանկապարտեզները:

Բացի այդ, նշենք, որ դրանք վերաբացելուց հետո մանկապարտեզների մի շարք աշխատողներ հիվանդացան կորոնավիրուսով: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ ևս սաների ծնողները դաստիարակներին վստահեցրել են, որ իրենց երեխաներին տանելու են մանկապարտեզ:

Ի դեպ, նշենք, որ Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվես­տի, գեղարվեստի դպրոցներում սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն:

Դասերը կլինեն առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահ- պանմամբ: Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում»,-գրում է թերթը:

Կարդացեք նաեվ

Ինչպես են նեղանում կենդանակերպի նշանները

Irina Abovyan

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Կարեն Չիլինգարյանը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ – Երևան – Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները

Irina Abovyan

Բանկերը դարձել են սոսկ լոմբարդներ, փող տվողներ․ համակարգում ռեֆորմների կարիք կա

Irina Abovyan

Կարո՞ղ է արդյոք հոտառության կորուստը համարվել կորոնավիրուսի ախտանշան

Irina Abovyan

Խծաբերդի ուղղությամբ անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած ստորաբաժանում

Irina Abovyan