Քաղաքականություն

Մի քանի ադրբեջանցի զինվորներ գերեվարվել են Հայաստանի կողմից․ Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցը՝ Defense Romania պարբերականին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան ռումինական Defense Romania պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է հուլիսին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական էսկալացիային։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը հաջողությամբ հետ է մղել ադրբեջանական հար ձակումը, մանրամասներ է պատմել ռազմական գործողությունների մասին։ «Բացի այն, որ գործողությունների ժամանակ օգտագործվել են ԱԹՍ համակարգեր, ադրբեջանական կողմն օգտագործել է նաև իսրայելական ռազմական տեխնիկա, ադրբեջանցիները իրենց հար ձակումներում օգտագործել են նաև «Յաշմա»

հատուկ նշանակության ուժերը»,- ասել է Հովհաննիյանը՝ ավելացնելով, որ մի քանի ադրբեջանցի մարտիկներ գեր եվարվել են Հայաստանի կողմից, որը, ըստ Հովհաննիսյանի, ոչ միայն հետ է մղել հար ձակումը, այլև ցույց է տվել ռազմական գերակայությունը Ադրբեջանի հանդեպ։

«Ադրբեջանական զինված ուժերը նախ 82մմ տրամաչափի ականանետից 7 ա րկ, ապա 120մմ տրամաչափի ականանետից 3 ար կ արձակեցին Հայաստանի Չինարի բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնա սվեցին բնակելի տներ։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կողմից ՀՀ տարածքի դեմ ձեռնարկված ցանկացած փորձ թիր ախավորվել ու չեզոքացվել է։ Ընդ որում, հայկական զինված ուժերը, հետևելով իրենց սկզբունքներին, ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կր ակ չեն վարել։

Թիրախավորվել են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։ Ըստ էության՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների ՀՀ Տավուշի մարզի սահմանագոտում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո ադրբեջանական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների հարյուր զինծառայող խոշոր զինատեսակների,

մասնավորապես հրետ անու կրա կի աջակցությամբ փորձել են հար ձակվել, սակայն հայկական դիրքի զինվորների հերոսական և գրագետ գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կոր ուստներ։

Այդ ընթացքում կորցրել են նաև որոշակի տեխնիկա, զրահատեխնիկա և այլն։ Հարձ ակումն իրականացրել են «Յաշմա» անվանումը կրող Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները»,- ասել է նա:

Կարդացեք նաեվ

Փաշինյանը Ղազախստանում հաստատվել է թուրքերին պատկանող Rixos Almaty հյուրանոցո՞ւմ

Irina Abovyan

Եթե Փաշինյանը հրաժարական տար, հայտնվելու էինք կործանման եզրին

Irina Abovyan

ԱՆԵՐԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԻՆ ԱՍՏԻՃԱՆ․ նոր, գաղտնի բացահայտումներ․ ՍԱ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ

Irina Abovyan

Գագիկ Ծառուկյանին տուգանել են․Բացառիկ Տեսանյութ

Irina Abovyan

Տենց էլի մարդիկ կային. Փաշինյանը հիշեց Ծառուկյանի՝ թևավոր խոսք դարձած միտքը

Irina Abovyan

Երկրի վիճակն էլ ազդեց Վիգեն Ստեփանյանի առողջության վրա. Վազգեն Մանուկյան

Irina Abovyan