Շոու-բիզնես

Սիրանուշ Լազյան. «Ցնցման հետեւանքով մարդաշատ վայրերի աղմուկն ազդում էր ինձ վրա»

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Սիրանուշ Լազյանը օրերս նկարահանվել է կարճամետրաժ նոր ֆիլմում: Թե ինչ հետաքրքիր համագործակցություն է ունեցել, ինչ դերով է հանդես գալիս, մինչ առաջարկը ստանալն ինչ դեպք է պատահել իր հետ, նա պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

«Առաջարկը ստացել եմ Մարինկա Կիրակոսյանից, նա ոչ միայն սցենարի հեղինակն է, այլեւ ռեժիսորը: Սելեկտիվ աբորտի՝ սեռով պայմանավորված հղիության ընդատման թեմայով կարճամետրաժ ֆիլմ է»,- նշել է դերասանուհին:

«Սպասվածը» կոչվող ֆիլմում Սիրանուշի խաղընկերներն են Մինաս Ասրյանը եւ Ռոզի Ասլանյանը: «Սցենարը կարդալուց հետո անմիջապես համաձայնել եմ, որովհետեւ նման դեր չեմ ունեցել: Մի փոքր դժվար է խաղալ իրավաբան կնոջ ուժեղ կերպար, ով աշխատանքի մեջ միշտ հաղթում է, իսկ ընտանիքում… Ամեն դեպքում նա սիրում է, բայց չի ընդունում ամուսնու՝ երեխա ունենալու սեռով պայմանավորված որոշումները: Նրանք սպասում են իրենց երկրորդ աղջկան: Մի խոսքով, այս թեման դեռ շարունակում է մեր երկրում քննարկվել, ինչն ինձ եւս հուզում է»,- պատմել է Սիրանուշը:

Նրա հետ խոսել ենք նաեւ վերջերս տեղի ունեցած դեպքի մասին. «Մինչ առաջարկ ստանալն ինձ հետ դեպք էր պատահել, որի հետեւանքով հնարավոր էր՝ ֆիզիկապես լուրջ վնասվածքներ ստանայի: Բայց ես միշտ ասում եմ, որ Աստված ինձ այնքան է սիրում, որ փորձություններ է տալիս, եւ ես պատվով հաղթահարում եմ դրանք: Փառք Աստծո՝ հավերժական կոտրվածքներ չեմ ստացել, բայց լուրջ սթրես եմ տարել: Դրանից հետո մտածում էի նույնիսկ թողնել արվեստը: Ցնցման հետեւանքով մարդաշատ վայրերի աղմուկն ազդում էր ինձ վրա, մտածում էի՝ գուցե չկարողանամ դուրս գալ այդ իրավիճակից: Այս առաջարկը ստանալիս դեռ բուժման մեջ էի, ինձ համար հաղթահարման աղբյուր դարձավ: Այս ֆիլմն ու ծանր դերը խաղալը բարդ էր եւ ստիպեց ինձ դուրս գալ սթրեսից: Եթե աշխատանքային առաջարկ չունենայի այս ընթացքում, գուցե բավականին երկար մնայի ընկճախտի մեջ»:

Կարդացեք նաեվ

«Վերջապես վերադարձա…». Լիլիթ Հովհաննիսյանը Հայաստանում է

Irina Abovyan

Շպռոտը լողավազանից շատ փոքրիկ, կրծքերը հազիվ ծածկող լողազգեստով տեսանյութ է հրապարակել

Irina Abovyan

Անժելա Սարգսյանին բարկացրել է իր մարզասրահում տիրող իրավիճակը (տեսանյութ)

Irina Abovyan

Մերի Մակարյանի հմայիչ կերպարը

Irina Abovyan

Գուրգեն ու Իննա Դաբաղյանները դստեր հետ վերադարձել են Հայաստան

Irina Abovyan

«Ես ընտանիք չեմ քանդել». Անահիտ Կիրակոսյանն առաջին անգամ խոսում է 18-ամյա և 16-ամյա աղջիկների հետ ունեցած խնդիրների և նրանց մայրիկի մասին

Irina Abovyan