Հասարակություն

Պարետատան պարզաբանումը՝ արտագնա աշխատողների համար

Պարետատունը պարզաբանում է տարածել արտագնա աշխատողների համար, որում ասվում է․

«Երեկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոստացել էր, որ սահմանափակումների մեղմացումները կազդեն արտագնա աշխատանքի մեկնողների վրա, սակայն հրաժարվեց իր խոստումից։

Նախևառաջ, արտագնա աշխատանքի մեկնողների վերաբերյալ սահմանափակումների մեղմացում չէր կարող լինել զուտ այն պատճառով, որ այս ոլորտում Հայաստանի կողմից սահմանափակում չէր սահմանվել: Այսինքն, անհնար է մեղմել գոյություն չունեցող սահմանափակումը:

Իսկ արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության՝ երկրի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումը:

Ինչպես հենց պարոն Մարուքյանի տարածած տեսանյութում է երևում, փոխվարչապետն ասում է, որ օգոստոսի 12-ին կհայտարարենք լուծումների մասին։

Լուծումների մասին երեկ Տիգրան Ավինյանը հենց ԱԺ ամբիոնից հստակ ու մի քանի անգամ հայտարարեց։ Փոխվարչապետն ասաց, որ քննարկումներ են սկսվել Ռուսաստանի Դաշնության հետ օդային հաղորդակցության վերականգման ժամկետների ու պայմանների վերաբերյալ, որի շրջանակներում էլ կհասցեագրվեն նաև արտագնա աշխատանքի մեկնողների հարցերը։

Նաև ի գիտություն՝

Հայաստանում արտակարգ դրության երկարաձգումը որևէ կերպ չի ազդում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգման վրա: Համաճարակաբանական վիճակի կառավարման քաղաքականության շրջանակներում օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումների կայացումը յուրաքանչյուր երկրի սուրվերեն դաշտում է, և պայմանավորված չէ այլ երկրում արտակարգ դրության հայտարարմամբ կամ այդ դրության երկարաձգմամբ»:

Կարդացեք նաեվ

Առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը․ Արցախի ՄԻՊ

Irina Abovyan

Հորոսկոպի այս նշանը ամռանը երջանկություն ձեռք կբերի

Irina Abovyan

Հայաստանում հայտնաբերվել է ռուս զինվորի դին

Irina Abovyan

Շնորհավորում եմ բոլորիս և հատկապես բուժաշխատողների Աշխատանքի օրը․ Արսեն Թորոսյան

Irina Abovyan

Աբովյանի ծննդատունը պարզաբանում է ներկայացրել օրեր առաջ մահացած նորածնի վերաբերյալ

Irina Abovyan

«Մեր աղջիկը գնացել է Սաշիկենց տուն և տեսել է, որ սաղ ղումարբազ, պլանքաշ են ու գիշերով փախել է դրանց տնից. դրանք մեր թշնամիներն են»

Irina Abovyan