Հասարակություն

ԱՄՆ-ում բնակվող հայ ամուսինները համոզված են, որ իրենց երեխաներին խլել են իրենցից

Վիգեն Ղազարյանը բնակվում է ԱՄՆ-ում։ 1976 թվականի փետրվար ամսին Թիվ 1 ծննդատանը իր կինը զույգ երեխա է ծննդաբերել։ Իրավաբան․net-ի հետ զրույցում նա պատմել է, որ կարծում է՝ իր երեխաները ողջ են, նրանց գողացել են։

«3-4 օր հիվանդանոցում ենք մնացել, մեզ ոչ ոք չի հայտնել, թե երեխաների առողջական վիճակի հետ խնդիր կա։ 4-րդ կամ 5-րդ օրը բուժաշխատողը ինձ հայտնել է, որ զույգից տղան մահացել է, իսկ աղջիկը առողջական խնդիրներ ունի, հուսով են, որ կապրի»,-նշում է Վիգեն Ղազարյանը։

Նրա կինը՝ Օֆելյա Հովհաննիսյանը պատմում է, որ «բաժանմունքի պրոֆեսորը» եկել է նրա մոտ ու ասել, որ երեխաները թույլ են, հնարավոր է հետագայում առողջության հետ կապված խնդիրներ ունենան։

«Ասաց՝ աղջիկ ջան, դու ջահել ես, դեռ երեխաներ կունենաս։ Ասաց՝ մենք չենք ուզում դեղորայքով փրկենք այս երեխաներին, որովհետև հնարավոր է ամբողջ կյանքում հաշմանդամ մնան, դուք էլ, նրանք էլ տանջվելու եք։ Այդ ընթացքում մի պրակտիկանտ երիտասարդ կար, միշտ բժշկի կողքին էր։ 10-րդ օրն էր, ինձ պետք է դուրս գրեին, այդ տղան մոտեցավ ինձ ու ասաց, որ ես պետք է անպայման իմ անկետան կարդամ, բայց այնպես, որ բուժքույրերը չտեսնեն»,-նշում է Օֆելյան։

Հետագայում պարզվել է, որ բժշկական քարտում տվյալները սխալ են լրացվել։

Նրան տեղեկացրել են, որ երեխաների մարմինները կարիք չկա տեսնելու, իսկ մարմինները ծնողներին չեն տալիս։

Մանրամասները՝ տեսնայութում

Կարդացեք նաեվ

Մարդիկ մոտենում են 8-րդ ծրագրով 68 հազար ստանալու, բանկում ստանում են ավելի քիչ․ Սամսոնյան

Irina Abovyan

Կորոնավիրուսի դեպքերը՝ 3538

Irina Abovyan

Հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը․ ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 2 ԱԹՍ․ ՊԲ

Irina Abovyan

Արտաշատի 33-ամյա բնակիչը վիճաբանություն ժամանակ որսորդական հրացանով կրակել է երիտասարդի ոտքին (տեսանյութ)

Irina Abovyan

Հունիսի 9-ին Մեխիկո-Ամստերդամ, Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթով Հայաստան է վերադառնում երկու քաղաքացի

Irina Abovyan

Լավաշով համեղ ռուլետներ. միջուկի 20 տարբերակ

Irina Abovyan