Հասարակություն

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Opel Zafira-ն ու Opel Vectra-ն. 10 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Էդգար Ի-ի վարած Opel Zafira մակնիշի և Լոռու մարզի Բարդաբլուր գյուղի բնակիչ՝ 32-ամյա Վահագն Ք-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Վահագն Ք-ն, նրա ուղևորներ՝ 48-ամյա Լաուրա Հ-ն, 43-ամյա Լաուրա Ս-ն, 41-ամյա Վալենտինա Մ-ն, 19-ամյա Ելենա Բ-ն, 41-ամյա Հայարփի Մ-ն և Opel-ի վարորդ Էդգար Ի-ն, նրա ուղևորներ՝ 32-ամյա Մարիամ Ս-ն, 58-ամյա Ռիտա Ա-ն և 43-ամյա Մարիամ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մ. Վանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Գևորգ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ֆոտոռեպորտաժ


Կարդացեք նաեվ

Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակում Արաքսի հովտի հատվածում եւ Մատաղիս-Թալիշ հատվածներում. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր․ ՀՀ ՄԻՊ

Irina Abovyan

Պարզապես իմացեք ինչպես մաքրել արդուկը ու մի շտապեք ազատվել դրանից քանի որ վառված շերտ է առաջացել

Irina Abovyan

Այսօր Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օրն է

Irina Abovyan

Արցախի տեղեկատվական շտաբից հորդորում են պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել

Irina Abovyan

10 իրեր, որոնք բերում են անհաջողություն Ձեր կյանքում. Մաքրեք բնակարանը այդ իրերից…

Irina Abovyan