Հասարակություն

Ինքնասպանություն Աշտարակում 53–ամյա տղամարդը Քասախ գետի վրա կառուցված կամրջից իրեն ցած է նետել. նրա դին փրկարարները ձորից դուրս են բերել մեծ դժվարությամբ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Քասախ գետի վրա կառուցված կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խուբմը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են Աշտարակ քաղաքի բնակիչ 53-ամյա Ե. Տերտերյանի դին:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ստեփան Սուքիասյանի, Հովսեփ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն կամրջի վրա և խցանում տեղի չունենա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Գնդապետ Թաթուլ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով

Irina Abovyan

Կիրակնօրյա աղոթք․ Տեր, շնորհակալ եմ Քեզ ամեն րոպե․․․

Irina Abovyan

Հայաստանը՝ կորոնավիրուսի 4-րդ ալիքի շեմին. թվերը կարող են կտրուկ աճել

Irina Abovyan

Ինչպես են սրիկանները ուժ կիրառելով բերման ենթարկում աղջիկներին

Irina Abovyan

«Ինչպես միշտ օրիգինալ». Արփինե Հովհաննիսյանը` հմայիչ կերպարում (լուսանկար)

Irina Abovyan

Ե՞րբ է այս տարի նշվելու վարդավառը

Irina Abovyan