Հասարակություն

Ինչու է արգելվում Խաղողօրհնեքից առաջ խաղող ուտել

Մինչ Աստվածածնի վերափոխման տոնը, կամ, ինչպես ժողովուրդն ասում է` Խաղողօրհնեքը, ըստ ավանդույթի արգելվում է ուտել խաղող, որը տոնակատարության գլխավոր խորհրդանիշն է։

Ըստ հայկական ավանդույթների` տոնից առաջ չի կարելի խաղող ուտել։ Այդ օրը խաղողը եկեղեցի էին բերում, օրհնում էին, ու միայն դրանից հետո այն կարելի էր սեղանին դնել:

Ըստ ավանդույթի, տոնակատարության օրը սեղանին մրգեր էին դնում, մասնավորապես տոնի խորհրդանիշը` խաղողը։ Մատուցում էին նաև գաթա, գառ էին զոհաբերում ու բաժանում չքավորներին։

Շատերը կարծում են, որ կենդանի զոհաբերելով կարելի է պարտքը կատարած համարել։ Տոնն իսկապես նշելու համար պետք է հետևել բոլոր ավանդույթներին:

Աստվածածնի վերափոխման տոնին օրհնվում է խաղողը և ողջ բերքը: Բացի եկեղեցական ծեսից, մարդիկ այս օրը ուխտագնացություն էին կազմակերպում և զոհաբերություն մատուցում:

Աստվածածնի վերափոխման տոնը Հայ առաքեկայան եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Հայերի համար Աստվածամոր կերպարը ոչ միայն հնազանդության և խոնարհության, այլ նաև խիզախության, պայքարի, համբերության և աստվածային զորության խորհրդանիշ է:

Որոշ եկեղեցիներում տոնական ժամերգությունից հետո կազմակերպվել են բարեգործական միջոցառումներ, հյուրասիրություններ, ելույթ են ունեցել ժողովրդական երգի և պարի համույթները, երգչախմբերը, երաժշտական դպրոցների և մշակույթի տների աշակերտները։

Աստվածաշնչում Աստվածածնի մասին լուրերը կցկտուր են, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես և Վերափոխման պատմությունը, պահպանվել և մեզ են հասել Եկեղեցու սուրբ ավանդության շնորհիվ։

Ավանդույթի համաձայն, Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում` Հովհաննես ավետարանիչի խնամքի ներքո։ Մոտ 12 տարի Աստվածամայրն այցելել է իր Որդու գերեզմանին և անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ Գաբրիել հրեշտակապետը նրա` երկինք համբարձման մասին բարի լուրն է բերում։

Կարդացեք նաեվ

Էլեկտրոնային ծխախոտը սրտի և զարկերակների համար նույնքան վտանգավոր է, որքան սովորական ծխախոտը. հետազոտություն

Irina Abovyan

Կորոնավիրուսի առաջին բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա նկատելի կլինի արդեն ապրիլի վերջին. տնտեսական ակտիվությունը կնվազի

Irina Abovyan

Ջոբսը մահից առաջ ասաց` «Այս պահին ես պառկած եմ հիվանդի մահճակալին ու, հետ նայելով իմ ապրած կյանքին, ես հասկանում եմ, որ ամբողջ ճանաչումն ու հարստությունը, կորցրել են իրենց նշանակությունը վերահաս մահվան առաջ

Irina Abovyan

30 հոգի բահերով ու մահակներով, զինված մտել են ակումբ, ջարդուփշուր արել ու պահանջել ղեկավարությանը. մանրամասներ «Կատալինա» ակումբի կրակոցներից

Irina Abovyan

Մասնագետը թվարկել է տրամադրությունը բարձրացնող մթերքները

Irina Abovyan

Ավտովթար Երևանում. Մալաթիայի թաղապետարանի դիմաց բախվել են Opel-ն ու Mercedes-ը, Mercedes-ն էլ մխրճվել է կանգառում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan