Շոու-բիզնես

Նազենի Հիվհաննիսյանի կոշտ գրառումը Լևոն Արոնյանին քննադատողներին

Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «Մեր ազգային կոդը դարձել է դժ բախտությունը, թշվառությունը, հուսահատությունը և մա հը: Ինչու՞ է պետք անպայման մարդուն ընկալել միմիայն դժբախտության մեջ, Կեղծ զգացմունքով կարեկցել նրան,

եթե կարելի է ուրախանալ նրա երջանկությամբ, իսկապես և լիաթոք ուրախանալ նրա` սիրված լինելու փաստից, նրա բարեկեցությամբ, կամ, թեկուզ անտարբեր թող լինեն, եթե չեն կարող «դիմանալ» այլ մարդու երջանկությանը: Մի՞թե պարտադիր պետք է մա հը պաշտենք: Լավ

էս ինչքա՞ն մեր միջի մաղձով պետք է թու նավորենք մեզ` սեփական երկրում և սեփական ազգակցին, կամ թեկուզ օտարին: Դեռ որքա՞ն կյանքեր պետք է դրվեն զո հասեղանին, որ այս հասարակության «ար յան» ծարավը հագենա, որքա՞ն անսեր և խորտակված ճակատագրեր Պետք է կործանեն, որ բավարարվեն: Մի՞թե չի կարելի ուրախանալ,

որ մարդը ծանրագույն կորստից հետո սեր է գտնում, մի՞թե չի կարելի ոգևորվել, որ այս դժ վարին ժամանակներում մի աղջկա սիրտ էլ է թև առնում: Մի՞թե չի կարելի մի քիչ այլ կերպ մտածող մարդուն չսևացնել, այլ մի նոր բան սովորել նրանից և զարգանալ: Թե՞ պետք է անպայման լինեն քրտ նահոտ, վատ ապրող, թշվառ,

անկարող և հավերժ դժբախտ, որ մեր հասարակությունը ընկալի տվյալ մարդուն իբրև «իր զավակ»: Ինչու՞ է միայն օտար հողում բնակվող հայը հաջողակ ընկալվում կամ սիրելի լինում, ինչու՞ է Հայաստանի քարերի մեջ ծաղկած ծաղիկն անպայման տրո րվում, որ «նմանվի» բոլորին,

չտարբերվի հանկարծ և չլինի անուշաբույր: Մենք ազգովին Պետք է փոխենք տեսլականը: Դժբախտության կոդը անե ծք է: Անի ծված հողը հաց չի տալիս:
Հ.Գ. Ոչ իմ սիրելի ընկեր Լևոն Արոնյանը, ոչ իր չքնաղագեղ սերը, իմ պաշտպանության կարիքը չունեն երջանիկ լինելու համար:

Նրանք իրար են գտել, իսկ կյանքի իմաստը և շարունակությունը հենց դա է, որ կա: Միայն շատ, շատ ցավալի է, որ մենք ցանկանում ենք տեսնել խավարով պատված մարդկանց, այլ ոչ թե սիրո լույսով ճառագողներին: Ցա վալի է:
Հ.Գ.Գ. Ես ժպտում եմ իմ բոլոր ցա վերի և ապրածների միջով,

ժպիտս եմ տարածում ու սեր տալիս, քանի որ մեզնում պակասավոր է դարձել հենց պարզ, մարդկային սերը և ընկերական ժպիտը, իսկ դժբախտություններին սնել պետք չէ, նրանք արդեն ճի վաղների նման մեր շարքերում են և քայքայում են` ներսից: Սիրո լույսերը վա ռեք: Բավ է: #nazenihovhannisyan #2020

Կարդացեք նաեվ

Տեսեք ինչ գեղեցիկ ֆոտոշարք է արել Միլան

Irina Abovyan

Անսպասելի զարգացումներ սպասվում են. Անի Մաղաքյանն՝ «Երկուսով» սերիալի մասին

Irina Abovyan

Սիլվա Հակոբյանը վիրահատել է քիթը և անճանաչելիորեն փոխվել, նա իսկական գեղեցկուհի է դարձել (լուսանկար)

Irina Abovyan

Ինչպես են Արփին ու Միհրանը ներկա գտնվել իրենց ընկերոջ ծննդյան խնջույքին (լուսանկարներ)

Irina Abovyan

«Աչքերի կապն ավելի անձնական է»․ Ժաննա Բուտուլյանի նոր ֆոտոշարքը

Irina Abovyan

«Ծնունդդ շնորհավոր, հայրիկ». Սեդա Ազնավուրը տեսանյութ է հրապարակել

Irina Abovyan