Խոհանոց

Ձմռան համար պահածոյացված փխրուն վարունգներ, որոնք չեք կարողանա գտնել խանութներում

Այս բաղադրատոմսը ավանդական է Բավարիայում: Չնայած դրանց պարզությանը, վարունգները ստացվում են գերխրթխրթան, ամուր, մի փոքր կծու և միևնույն ժամանակ քնքուշ: Ես առաջարկում եմ ժամանակ ծախսել և սկսել պահածոյացումը:

Անհրաժեշտ է․

  • Վարունգ — (փոքրերն ավելի լավն են),
  • Փոքր չափի գազար,
  • Սխտոր երեք ատամ,
  • Մեկ փոքր սոխ,
  • Սամիթի մեկ փունջ,
  • Կաղնու տերև,
  • Երկու թեյի գդալ շաքարավազ,
  • Մեկ երրորդ թեյի գդալ մանանեխ,
  • Մեկ թեյի գդալ աղ,
  • Մեկ երրորդը ճաշի գդալ գինձի սերմեր,
  • Քացախ 9% — 45 միլիլիտր,
  • Դափնու տերև,
  • Հատիկավոր պղպեղ,
  • Ջուր։

Պատրաստումը․

Ընտրեք առողջ և գեղեցիկ վարունգներ: Լվացեք դրանք և լցրեք սառը ջրի մեջ: Թողեք այն 4-5 ժամ:

Լվացեք տարրաները և ստերիլիզացրեք գոլորշու վրա:

Լվացեք գազարները, կլպեք և կտրեք բարակ շրջանակներով, սոխը նույնպես կտրեք բարակ օղակներով:

Տարրայի ներքևում դրեք գազար, սխտոր, կաղնու տերև, սամիթ և սոխ:

Կտրեք վարունգների ծայրերը և լցրեք տարրան դրանցով: Այն պետք է դրվի ուղղահայաց դիրքով:

Այժմ հերթն է մնացած համեմունքների և բաղադրիչների: Ամեն ինչ լցնեք և վերջում ավելացրեք քացախը:

Վերջում լցրեք նախապես սառեցրած եռացրած ջուրը մինչև տարրայի ծայրը:

Ծածկեք տարրաները կափարիչներով, որոնք նախապես պետք է եռացնեք: Տեղադրեք բանկաները կաթսայի մեջ, լցրեք գոլ ջրի մեջ և դրեք կրակի վրա: Երբ ջուրը եռում է, ստերիլիզացրեք 5-7 րոպե:

Որից հետո ջրից հանեք բանկաները և փակեք կափարիչով: Ծածկեք շորով և թողեք սառչի զով տեղում:

Վարունգները կունենան բավականին անսովոր համ, ինչը կտա մանանեխը, կաղնու տերևը և ոչ ստանդարտ լցոնումը:

Կարդացեք նաեվ

ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ(պերաշկի)

Irina Abovyan

ՉԻզկեկ Սնիկերս ինչպես պատրաստել տանը Համեղ աղանդեր

Irina Abovyan

Հավի Կրծքամսով Աղցան / Հավով աղցան

Irina Abovyan

Պատրաստում ենք ՄԵԳԱ ԲՈՒՐԳԵՐ

Irina Abovyan

Ինչպես պատրաստել մարինացված ձուկ

Irina Abovyan

Լիմոնի շատ համեղ և բնական մարմելադ

Irina Abovyan