Հասարակություն

«Վեոլիա Ջուր»-ը դիմել է ՀԾԿՀ-ին՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները անփոփոխ թողնելու առաջարկով

«Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել է 2021թ. համար անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընկերության դիմումը հրապարակված է հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Դիմումում նշված է, որ հաշվարկի արդյունքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների մատուցման սակագների գումարային մեծությունը կազմում է 179.283 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն), որի տարբերությունը 2020թ. գործող սակագնի նկատմամբ կազմում է 0,4%:

«ՀԾԿՀ որոշմամբ՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրված լիցենզիայի պայմանների համաձայն, եթե որևէ հաշվարկային տարվա համար հաշվարկված մանրածախ ծառայությունների մատուցման ճշգրտված գումարային սակագնի և գործող գումարային սակագնի տարբերությունը չի գերազանցում 0,5%-ը, ապա տվյալ հաշվարկային տարվա համար վերահաստատվում են ծառայությունների մատուցման գործող սակագները: Ելնելով նշվածից՝ խնդրում ենք 2021թ. համար գործող սակագները թողնել անփոփոխ»,- նշված է ընկերության ներկայացրած դիմումի մեջ:

Գործող և առաջարկվող սակագներ՝

  1. Մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց՝ 153 դրամ (ներառյալ ԱԱՀ)
  2. Մանրածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց՝ 27 դրամ (ներառյալ ԱԱՀ)
  3. Մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց՝ 36 դրամ (ներառյալ ԱԱՀ)
  4. Մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց՝ 18 դրամ (ներառյալ ԱԱՀ)
  5. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ դիմաց 11.031 դրամ (ներառյալ ԱԱՀ)

Կարդացեք նաեվ

Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրի կյանքի կարևոր տարիները

Irina Abovyan

Ինչու է բժիշկը ծննդկանին ներարկել դեղամիջոցը, եթե այն հակացուցված է եղել. ինչ են պարզաբանում ԲԿ-ից

Irina Abovyan

Կոճապղպեղի կիլոգրամը 15.900 դրամ է դարձել․ չարաշահումներ՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում

Irina Abovyan

Խոշոր հրդեհ Մարզահամերգայինի տարածքում

Irina Abovyan

Պատերազմը ծանր է, մեր զորքերը համառ ու ծանր մարտեր են մղում.Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Դանակահարություն Երևանում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց. Էրեբունու բժիշկների շնորհիվ 27-ամյա երիտասարդ տղամարդու կյանքը հնարավոր է եղել փրկել. ոստիկանությունը որոնում է կռվի մասնակիցներին

Irina Abovyan