Շոու-բիզնես

Ջենիֆեր Լոպեսը պատմել է, թե ով է հորինել ՋեյԼո մականունը

Ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր և գործարար Ջենիֆեր Լոպեսը բացահայտել է իր՝ ՋեյԼո (JLo) կեղծանվան հեղինակին: Նախկինում կար համընդհանուր վարկած, համաձայն որի՝ մականունը հորինել են երգչուհու երկրպագուները, գրում է The Independent-ը:

51-ամյա Լոպեսը World of Dance ռեալիթի շոուի ժամանակ հայտարարել է, որ իր բեմական անունն իրականում հորինել է ռեփեր Heavy D-ն, այլ ոչ թե նրա երկրպագուները:

Երբ երգչուհին աշխատել է իր առաջին՝ On The 6 ալբոմի վրա, որը թողարկվել է 21 տարի առաջ, Heavy D-ն ղեկավարել է ձայնագրման ստուդիան: Բոլոր ձայնագրությունների ժամանակ ռեփերը նշել է՝ «Ջեննի Լո»: Մականունն այնուհետև վերափոխվել է և դարձել Ջեյ Լո:

Լոպեսը խոստովանել է նաև, որ ընտանիքում ոչ ոք իրեն այդպես չի անվանում, բացառությամբ իր մոր:

Կարդացեք նաեվ

Զարմանքից կապշեք.Գրիգոր Դանիելյանի որդին հաշվում է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով

Irina Abovyan

Տեսեք, ամուսնալուծությունից հետո ինչ լուսանկարներ է հրապարակում Միհրան Հարությունյանի երկրորդ կինը

Irina Abovyan

Այս խայտառակությունը պետք է լինի հայ-հնդկական վերջին համագործակցությունը

Irina Abovyan

Նոնա Թելոյանի եւ Դավիթ Հակոբյանի սիրային բացահայտումները

Irina Abovyan

Երգիչ Ստաս Միխայլովը հայտնել է կորոնավիրուսով վարակվելու մասին. Instagram

Irina Abovyan

Ովքեր են կողոպտել մեր երկիրը․Ռուբեն Հախվերդյանը մերկացնում է կողոպտիչներին

Irina Abovyan