Հասարակություն

Իտալացի ինստրուկտորը ջերմիջեցնող է խմել, եկել Հայաստան, թաքցրել իր իրական վիճակը 1-2 օր անցկացրել է արտադրամասում, հեռացել է ՀՀ-ից ու թողել այդպիսի հետեւանք. Փաշինյան

«Ցավոք, հիմա արդեն 102 հոգի են»,- «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ այդ 102 դեպքից 75 %-ը երկու աղբյուրից են. «Առաջին աղբյուրը Էջմիածնի միջադեպի հետ կապված մարդիկ եւ երկրորդը աղբյուրը արտադրամասի: Մեր վարակվածների 75 տոկոսը վարակվել է նույն տեղում»: Վարչապետն ասաց, որ պարետատունը որոշում է կայացրել այսօր 20:00-ից Էջմիածնի հսկիչ կետը հանել, որովհետեւ Էջմիածնում հաջողվել է իրավիճակը կայունացրել, հիմա էլ պետք է արտադրամասի շուրջ իրավիճակը կայունացնել: Վարչապետը նշեց, որ մարտավարություն ունեին տեղորոշել հիվանդությունը, պարզել շփման շրջանակը, մեկուսացնել: Իրանի ճյուղից 3 նոր դեպք էր զարգացել ու դա այդ քաղաքացու պատասխանատու մոտեցման շնորհիվ էր, որ հաջողվեց նրան արագ մեկուսացնել. «Մյուս դեպքերում, ցավոք, մենք այլ իրավիճակ ունեցանք, ու վարակն արագ տարածվեց: Մենք Էջմիածնում նույնպես կարողացանք որոշակիորեն կայունացնել ու հույս ունենք, որ արտադրամասում նույնպես կկայունացնենք: Համաճարակը նրանով է համաճարակ, որ անորոշության ու անկանխատեսելիության մեծ դաշտ է  պարունակում ու եթե տեսնենք, որ պայքարի այս մեթոդն անիմաստ է, ունենք երկրորդ, երրորդ տարբերակը, թե ինչպես հետագայում պայքարենք»: Հարցին՝ երբ ասում եք արտադրամաս, գաղտնի՞ է ու հայտնի չէ՞, թե այդ արտադրամասում որտեղի՞ց են վարակվել՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կոռեկտության առումով ինչպես հիվանդացած մարդկանց անունները չենք նշում, այնպես էլ ընկերության անունը չենք նշում: Արդեն նշել եմ, որ արտադրամասը գտնվում է Երեւանի Շենգավիթ համայնքում, Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է ու մենք պարզել ենք, թե ինչպես է տեղի ունեցել: Իտալացի ինստրուկտորը ժամանել է, ընդ որում, առողջապահության նախարարության հսկողության տակ է եղել, դեղի, ջերմիջեցնող խմելու միջոցով թաքցրել է իր իրական վիճակը ու դրա արդյունքում մեկ-երկու օր անցկացրել է արտադրամասում, որից հետո հեռացել է ՀՀ-ից ու թողել այդպիսի հետեւանք»:

Կարդացեք նաեվ

Կարմիրբերետավորները դիմորդներին դուրս բերեցին փողոցից. կան բերման ենթարկվածներ

Irina Abovyan

Ինչ չի կարելի անել Զատիկի օրը

Irina Abovyan

Ինչպիսին է իրականում օդորակիչների միջոցով կորոնավիրուսի տարածման ռիսկը

Irina Abovyan

Շոկային՝ Երևանում մորը սպանած ռեցեդեվիստը հղի կնոջը խեղդել ու կիսամերկ ցած է նետել 3-րդ հարկից

Irina Abovyan

Ծեծ, ծառահատում, խարդախություն․ 1 օրում բացահայտվել է հանցագործության 29 դեպք

Irina Abovyan

Քաղավիացիան ներկայացնում է առաջիկա չվերթների ցանկը

Irina Abovyan