Հասարակություն

Երեխային 40.5 ջերմությամբ, շտապօգնությունով տարել ենք «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ ինչ-որ թեստի համար 5 հազար դրամ են պահանջել, չստանալով գումարը, երեխային այդ վիճակով տուն են ուղարկել՝ չցուցաբերելով առաջին բուժօգնություն. երեխայի մայր

SHAMSHYAN.com-ը ահազանգ է ստացել Երեւան քաղաքի բնակիչ Արթուր Եղյանից, ով հայտնել է, որ այսօր՝ օգոստոսի 10-ին, իր 6-ամյա աղջնակի ջերմությունը բարձրացել է 40.5 աստիճան, անմիջապես զանգահարել են շտապօգնություն, երեխային տեղափոխել «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ սակայն, փոքրիկի կոկորդից անալիզ վերցնելու համար 5 հազար դրամ են պահանջել:

Գումարը չստանալով, երեխային ծնողի հետ տուն են ուղարկել, առանց որեւէ օգնություն ցուցաբերելու:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի հայրն ասում էր. «Շտապօգնության բժիշկները եկան, երեխայի ջերմությունը չափեցին, ասին պետք է տեղափոխենք հիվանդանոց, համաձայնեցի, տարան:

«Արաբկիր», հիվանդանոցում կնոջս ասում են, որ երեխայի կոկորդից պետք է անալիզ անեն, որն արժե 5 հազար դրամ, կինս ասում է, որ գումար չունի, իրենք էլ ասում են, որ եթե գումար չունի՝ վաղը կտանեք ձեր պոլիկլինիկա:

40 ջերմությամբ երեխու ծնողին ասում են, որ այդ դեպքում ոչինչ չենք կարող անել, կինս ասում է՝ գոնե առաջին օգնություն ցուցաբերեք, բժիշկներն ասում են՝ կգնաք ձեր պոլիկլինիկայում կցուցաբերեն»:

Երեխայի մայրը՝ Արմինե Պողոսյանը, SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ավելացրեց, որ խնդրել ու պահանջել է, գոնե առաջին օգնություն ցուցաբերեն, որը սակայն չի արվել. «Ես հիվանդանոցից երեխուս ձեռքը բռնեցի դուրս եկա, ու ոչ մի բժիշկ հետեւիցս դուրս չեկան ու չասին, որ երեխուն բեր, գոնե առաջին բուժօգնություն ցուցաբերեն»:

Կարդացեք նաեվ

Նահատակվել են ևս 15 զինծառայողներ․ ՊԲ-ն հրապարակեց անունները

Irina Abovyan

Արտառոց դեպք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. կալանավորներից մեկը փորձել է կտրել մյուսի պարանոցը

Irina Abovyan

«Իմ կուկլեն»․ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նոր տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից

Irina Abovyan

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 621, մահվան՝ 27 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 156 763 է, մահվան դեպքերինը՝ 3404

Irina Abovyan

«Գիշերային թռիչք», «Հավերժ քոնը»… տասը գիրք, որոնք այս օրերին կարող են ընկերակցել ընթերցողներին

Irina Abovyan

Հայտնաբերվել է ևս 8 զոհված զինծառայողի աճյուն․ մինչ այս գտնվել է 1047 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց մարմին

Irina Abovyan