Առողջություն

Նշաններ, որոնք վկայում են, որ թրոմբ ունեք. ոչ մի դեպքում չանտեսեք դրանք

Արյան խտացումները, որոնք ավելի հայտնի են որպես թրոմբ, վնասված երակների և արյունատար անոթների վերականգման արդյունքում են առաջանում:

Թրոմբների առաջացումը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների առաջացման, օրինակ ինսուլտի կամ ինֆարկտի:

Թրոմբների առկայության մասին կարող են վկայել հետևյալ նշանները:

Այտուցված ոտքեր

Եթե նկատել եք, որ ոտքերն այտուցված են, հնարավոր է, որ թրոմբ ունեք:

Ոտքերի վրա կարմիր կամ մուգ պիգմենտացիա է առաջացել

Եթե ոտքի մաշկը հանկարծակի կարմրել է, նաև ավելի տաք է, քան մնացած հատվածները, բացի այդ քայլելիս ցավ եք զգում, ապա շատ հավանական է, որ ունեք թրոմբ:

Եթե թրոմբը գտնվում է սրտի շրջանում, ապա կրծքավանդակում կարող եք ծանրություն զգալ, նաև դժվարացած շնչառություն և անհանգստության զգացում ունենալ:

Եթե թրոմբը գտնվում է որովայնի շրջանում, ապա դրա մասին կարող են վկայել որովայնում ցավերն ու փսխումները, նաև սրտխառնոցը:

Ոտքերի վրա կարող են առաջանալ նմանատիպ բծեր

Նման դեպքում անգամ մի րոպե մի հետաձգեք բժիշկին դիմելը:

Թրոմբները կարող են մասնակի կամ լիարժեք կուրացման, նաև հավասարակշռության կորստի, գլախապտույտների պատճառ դառնալ:

Եթե թրոմբը խցանի գլխուղեղի անոթները, ապա գլխապտույտը կլինի օրինաչափ երևույթ:

Եթե թրոմբը գտնվում է թոքերում, ապա մարդու մոտ լինում է ուժեղ քրտնարտադրություն, ցավ՝ կրծքավանդակում, հաճախացած սրտի զարկ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Կարդացեք նաեվ

Շատ կարևոր է իմանալ..Քաղցկեղի 10 նախանշան, հարկավոր չէ անտեսել

Irina Abovyan

5 պատճառ առավոտյան դատարկ ստամոքսին տաք ջուր խմելու համար, արդյունքը հաճելիորեն կզարմացնի

Irina Abovyan

Տարեկան Հայաստանում թոքի քաղցկեղի 1000 նոր դեպք է գրանցվում․ Տղամարդիկ համարվում են խոցելի խումբ

Irina Abovyan

Դդմիկի բուժիչ օգտակար հատկությունները

Irina Abovyan

Կիվիի օգտակար հատկությունները, որոնց մասին մենք շատ բան չգիտենք

Irina Abovyan

Դադարեցրեք մազաթափությունը, վերականգնեք տեսողությունը՝ օգտագործելով այս խառնուրդը

Irina Abovyan