Հասարակություն

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են MAN բեռնատարն ու Toyota-ն. ընտանիքի 4 անդամները տեղում մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Մահացածներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը:

Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հիամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Կարդացեք նաեվ

Ռուս երգչուհին, կարանտինի մասին իմանալով, 21 տոննա հնդկաձավար է գնել. Корреспондент

Irina Abovyan

ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ-երը մարտական հենակետերի տեղակայման կետերի հստակեցում են իրականացրել

Irina Abovyan

Նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Irina Abovyan

Տնային պայմաններում գորգը մաքրելու արդյունավետ միջոց

Irina Abovyan

Ընտրված ծաղիկը ձեզ այսօր հաղորդագրություն կբերի Ձեր պահապան Հրեշտակից

Irina Abovyan

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, 6 մահ

Irina Abovyan