Շոու-բիզնես

Հեռախոս, բանալի, օծանելիք… Հայտնիների «անբաժանելի» իրերը, որոնք միշտ վերցնում են տնից դուրս գալիս

Յուրաքանչյուրիս կյանքում էլ կա՞ն չէ այնպիսի իրեր, առանց որոնց այլեւս չենք պատկերացնում մեր կյանքը, ու որքան ենք բարկանում կամ սրտնեղում, երբ դրանցից որեւէ մեկը հանկարծ մոռանում ենք տանը: «Անբաժանելի» իրեր ունեն նաեւ հայտնի մարդիկ, որոնց մասին նրանցից մի քանիսը պատմել են NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցներում եւ «20 փաստ հայտնիների» մասին խորագրում: Այսօր վերհիշել ենք մեր զրույցների հենց այդ հատվածները:

Դերասանուհի Օլյա Հակոբյանը հարցին, թե որոնք են այն 3 իրերը, որոնք անպակաս են իր պայուսակից, պատասխանել է.

«Հեռախոս, ականջակալ, օծանելիք»: Օլյան նաեւ անկեղծորեն հավելել է՝ «Անգամ դրամապանակս երբեմն մոռանում եմ, դրանք՝ ոչ»:

Անդրադառնալով այն աքսեսուարներին, որոնք միշտ իր հետ են՝  դերասանուհի Վիկտորիա Սահակյանը նշել է.

«Հեռախոսս, չնայած` տնից դուրս գալիս ինձ մոտ պետք է լինի նաեւ բանկային քարտ, ականջակալ, ու եթե չեմ մոռանում`բանալի»:

Անի Լուպեի պայուսակից էլ միշտ անպակաս են հեռախոսը, դրամապանակն ու օծանելիքը:

Դերասանուհի Ժաննա Վելիցյանն էլ նշել է՝ տնից դուրս գալիս անպայման վերցնում է պայուսակ, հեռախոս եւ բանալի:

Այսպիսով՝ կարելի է ավելորդ անգամ նկատել, որ մեզանից, գրեթե, ոչ ոք տնից դուրս չի գալիս առանց բջջային հեռախոսի. սա այն իրն է, որն անպակաս է մեզանից ոչ միայն դրսում, այլեւ տանը:

Կարդացեք նաեվ

Վիրավորե՞լ եմ․ Զիրոյանը տարօրինակ տեսանյութ է հրապարակել

Irina Abovyan

Քրիստինա Եղոյանը ցույց է տվել, թե ինչպես է նշել ծննդյան տարեդարձն ու ինչ անակնկալ են մատուցել ընկերները

Irina Abovyan

Առանց շպարի. Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը

Irina Abovyan

Ինչպես է Նունե Եսայանը շնորհավորել Երեխաների պաշտպանության օրը (լուսանկարներ)

Irina Abovyan

«Գեղեցկուհի»․ Սոնա Շահգելդյանի երեկոյան կերպարը

Irina Abovyan

«Բարի լույս». Սիլվա Հակոբյանի քնքուշ լուսանկարը դստեր հետ

Irina Abovyan