Հասարակություն

Նոր ցանկ. որոշ ավիաընկերություններ չեղարկել են դեպի ՀՀ եւ ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը

Ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածմամբ պայմանավորված՝ որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես չեղարկել իրենց կողմից դեպի ՀՀ եւ ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը:

• «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները մինչեւ ս․թ․ մարտի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ ապրիլի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում երեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին իրականացվելիք չվերթերը,

• «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Երեւան-Անապա-Երեւան մարտի 2, 5, 9, 12, 16, 19, 23, 26, 30-ի չվերթերը, ինչպես նաեւ ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին իրականացվելիք չվերթերը,

• «Ռայանէյր» ավիաընկերության կողմից սպասարկվող չվերթերը ՀՀ-ից դեպի Իտալիայի Հռոմ եւ Միլան քաղաքներ եւ հակառակ ուղղությամբ ս. թ. մարտի 14-ից մինչեւ ապրիլի 8-ը ներառյալ,

• «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Թբիլիսի-Երեւան-Մոսկվա/Վնուկովո/-Երեւան-Թբիլիսի ուղղությամբ մարտի 17, 18, 19, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31-ի եւ ապրիլի 1, 2, 3, 4, 5-ի չվերթերը (բացառությամբ մարտի 18, 20, 21, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 1,2,3,4,5 չվերթերի)

• «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Երեւան-Լիոն-Երեւան ուղղությամբ՝ մարտի 23, 30-ի, ապրիլի 2, 6, 9, 13-ի չվերթերը, Երեւան-Թել Ավիվ-Երեւան ուղղությամբ՝ մարտի 26, 29-ի եւ ապրիլի 2, 5, 16, 28-ի չվերթերը։

• «Քաթար Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Դոհա-Երեւան-Դոհա ուղղությամբ մարտի 17, 19, 21, 24, 26, 28 եւ 31-ի չվերթերը,

• «Բելավիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Մինսկ-Երեւան-Մինսկ ուղղությամբ մարտի 18, 19-ի, մարտի 31-ից ապրիլի 5-ի եւ ապրիլի 14-ի չվերթերը,

• «Ուրալ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Եկատերինբուրգ-Երեւան-Եկատերինբուրգ ուղղությամբ մարտի 11, 18, 25, 29-31, ապրիլի 2, 5-7, 9, 12-14, 16, 19-21, 23, 26-28, 30 չվերթերը,

• «Էյր Կաիրո» ավիաընկերության կողմից սպասարկվող Շարմ Էլ Շեյխ-Երեւան-Շարմ Էլ Շեյխ ուղղությամբ մարտի 12-ի չվերթը, ինչպես նաեւ մարտի 19-ից մինչեւ մարտի 31-ը բոլոր չվերթերը,

• «Էյր Արաբիա» ավիաընկերության կողմից սպասարկվող մարտի 17-ից մինչեւ մարտի 28-ի չվերթերը (բացառությամբ մարտի 18-ի եւ 20-ի չվերթերի)

• «ԼՈՏ Փոլիշ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Վարշավա-Երեւան-Վարշավա ուղղությամբ բոլոր չվերթերը մինչեւ ս.թ. մարտի 28-ը,

• «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության կողմից սպասարկվող Կիեւ-Երեւան-Կիեւ ուղղությամբ ս.թ. մարտի 17, 18, 19, 29, 30, 31-ի եւ ապրիլի 1-ի չվերթերը,

• «Միդլ Իսթ Էյրլայնզ» ավիաընկերության Բեյրութ-Երեւան-Բեյրութ մարտի 21, 24-ի չվերթերը,

• «Ֆլայդուբայ» ավիաընկերության Դուբայ-Երեւան-Դուբայ ուղղությամբ մարտի 18-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ բոլոր չվերթերը, բացառությամբ մարտի 23-ի եւ 30-ի չվերթերի,

• «Սքայ Ափ Էյրլայնզ» ավիաընկերության Կիեւ-Երեւան-Կիեւ ուղղությամբ մարտի 20, 23, 27-ի չվերթերը,

• «Ավստրիական ավիաուղիներ» ս․թ․ մարտի 18-ից սկսած բոլոր ուղղություններով կանոնավոր չվերթերը՝ այդ թվում նաեւ դեպի Երեւան,

•«Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերության մարտի 21-ից մինչեւ ապրիլի 19-ը ներառյալ բոլոր չվերթերը։

Հաշվի առնելով ծանրաբեռնվածությունն ու ստեղծված արտակարգ իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հնարավորինս կփորձի թարմացնել չեղարկումների ցուցակը։

Միեւնույն ժամանակ հորդորում ենք մշտական կապի մեջ լինել ավիաընկերությունների հետ։

Կարդացեք նաեվ

Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել․ խոցվել է 3 ինքնաթիռ․ ՊԲ

Irina Abovyan

Լույս չի լինելու

Irina Abovyan

Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները

Irina Abovyan

Հրաշք ամառ է մեր երկրում. Գագիկ Սուրենյան

Irina Abovyan

ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 33 զինծառայողի անուն

Irina Abovyan

Վատի մասին մի մտածիր կհիվանդանաս. Սա պետք է կարդա յուրաքանչյուր ոք

Irina Abovyan