Շոու-բիզնես

Սիլվա Հակոբյանի դստեր 1-ամյակի խնջույքն ու մկրտությունը չեղարկելու պատճառը

Երգչուհի Սիլվա Հակոբյանի և Նորայր Մանուկյանի դուստրը՝ Միլան, դարձել է 1 տարեկան, ինչի առթիվ ծնողները խնջույք են կազմակերպել իրենց քավորի առանձնատան բակում:

Սիլվան օրվա լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել, որ հավաքվել էին միայն ընտանիքի անդամներով:

«Ներկա էին միայն մեր ամենահարազատ մարդիկ, 20 հոգին չէինք գերազանցել: Կարանտինի պատճառով վաղուց առիթ չէր եղել, որ հավաքվեինք, շատ լավ անցավ: Իրականում շատ եմ ափսոսում, որ այսպես ստացվեց, քանի որ վաղուց մտադրվել էինք Միլայի 1-ամյակի օրը նաև մկրտել նրան, մեծ խնջույք կազմակերպել, սակայն արտակարգ դրությունը մեզ նման հնարավորություն չտվեց»,- ասաց նա ու հավելեց, որ վաղուց ընտրել են նաև Միլայի կնքահորը:

Փոքրիկի քավորը լինելու է ռուսաստանաբնակ հայ վարսահարդար Գեորգի Կոտտը. «Նա շատ էր ուզում ներկա լինել գոնե միայն ծննդյան տարեդարձին, սակայն փակ սահմանների պատճառով չկարողացավ գալ»:

Մայրիկը պատմեց, որ հատուկ ձևավորում էին արել, Միլան իր անկյունն ուներ, թեև տարեդարձի սկզբում փոքրիկն ուրախությամբ աչքի չի ընկել. «Լավ տրամադրություն չուներ, քանի որ շորիկի մեջ իրեն հարմարավետ չէր զգում: Առհասարակ, որևէ ավելորդ բան իր վրա չի սիրում, նույնիսկ, գլխազարդ: Մի քանի լուսանկար անելուց հետո փոխեցինք: Բացի այդ, չէր քնել, չնայած մինչև տուն չվերադարձանք, չքնեց: Չնայած վատ տրամադրությանը՝ հենց միացրեցինք իրեն նվիրված իմ նոր երգը, սկսեց պարել: Այդ երգը Մանեն գրել է հատուկ Միլայի համար, դեռ ոչ մի տեղ չեմ կատարել: Շատ եմ ցանկանում այն ներկայացնել տեսահոլովակով, որի հերոսուհին Միլան կլինի: Տեսնենք՝ ինչպես կստացվի»:

Սիլվայի երկրպագուները շատ են սիրում Միլային, փոքրիկի լուսանկարներն ամեն անգամ մեծ տարածում են գտնում համացանցում: Երգչուհին սաց, որ դեմ չի լինի, եթե աղջիկն իր ճանապարհով գնա. «Արդեն նկատելի է Միլայի երաժշտական հակումը, հայրս հաճախ ասում է, որ ես էլ էի այդ տարիքում այդպես արձագանքում երաժշտությանը: Առաջ մի քիչ այլ մոտեցում ունեի, հիմա մտածում եմ՝ կուզեմ աղջիկս շարունակի իմ ճանապարհը, իհարկե, եթե ունենա երաժշտական տաղանդ, ոչ թե տեխնիկական միջոցներով երգի, որովհետև տեխնիկան այսօր թույլ է տալիս երգել նույնիսկ չերգողին»:

Երգչուհին պատմեց, որ ամուսինը՝ Նորայրը, իրեն շատ է օգնել խնջույքի նախապատրաստական հարցերում. «Առհասարակ, Նորայրն ամեն հարցում ինձ օգնում է: Այն տղամարդկանցից չէ, որոնք միայն ֆինանսական աջակցություն են ցուցաբերում; Իհարկե, կան հարցեր, օրինակ, ձևավորումը, որոնց դեպքում ասում է՝ արա ինչպես ուզում ես, բայց մյուս բոլոր հարցերում ինձ շատ է օգնում»:

Վերջին շրջանում Սիլվան ավելի քիչ է լուսանկարներ հրապարակում ամուսնու հետ. «Ինձ շատ են հարցնում, թե ինչու: Պարզապես Նորայրը չի սիրում հանրային լինել: Հանուն ինձ նա շատ չի խոսում այդ մասին, բայց ես էլ չեմ ուզում անել մի բան, որն իրեն իրականում շատ հաճելի չէ: Մարդիկ տարբեր ենթադրություններ են անում, իրականում, ամեն բան շատ լավ է»:

Սիլվան ասաց, որ ամուսնու հետ Միլայի համար յուրահատուկ նվեր են պատրաստել, սակայն թե ինչ, մանրամասնել չցանկացավ:

Կարդացեք նաեվ

2 տարի խաբել են, գժի տեղ են դրել, ոչ միայն լավ չի, այլև շատ վատ է․ էս ինչ օրի հասանք․ Արմինե Գրիգորյան

Irina Abovyan

Շատ հետաքրքիր ու բացառիկ տեսանյութ..Անհասցե ծնվածները, Ֆիլմ ֆիլմի մասին

Irina Abovyan

Բացառիկ տեսանյութ. «Մայրս սիրում էր, որ ես երգում էի»․ Վարդուհի Վարդանյանի որդին՝ Ռուբենն առաջին անգամ խոսում է մայրիկի, մանկության հուշերի, կնոջ հետ առաջին հանդիպման և երգարվեստով զգաղվելու մասին

Irina Abovyan

Միշտ գլամուրային Անատի Սաքանյանը նման ռաբիզ տեսքո՞վ է մարզվում մարզասրահում

Irina Abovyan

Լուսինե Թովմասյանի որդու 1-ամյակի խնջույքը

Irina Abovyan

Կանացի ու Էլեգանտ․ Նազենի Հովհաննիսյանը թափանցիկ զգետով՝ Երևանի փողոցներում (Photo)

Irina Abovyan