Հասարակություն

Քաղաքացին բենզին է լցրել և փորձում է հրկիզել բնակարանը. Ահազանգ՝ ԱԻՆ

Օգոստոսի 7-ին, ժամը 21։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Համբարձումյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը բենզին է լցրել և փորձում է հրկիզել բնակարանը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը։

Փրկարարները քաղաքացուն (Մհեր Մ․, ծնված 1964 թ․) դուրս են բերել բնակարանից և տեղափոխել անվտանգ տարածք․ բնակարանում կատարել են լվացման աշխատանքներ։

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը դեպքի վայրում գտնվող քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Կարդացեք նաեվ

Բացառիկ ճշգրտության ԹԵՍՏ. Պահեք երազանք և ընտրեք ձեզ դուր եկած աստղը, այն կպատմի, թե երբ և ինչպես կկատարվի ձեր երազանքը

Irina Abovyan

Դպրոցներում աշակերտները դասագրքերը կհանձնեն օգոստոս ամսին

Irina Abovyan

Սպանություն Գյումրիում. կա 1 զոհ, 2 վիրավոր. տեղի է ունեցել վենդետա, կասկածյալը ավտովթարի հետևանքով մահացած օպերլիազորի եղբայրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Նախագահը ստացել է Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի առաջարկը

Irina Abovyan

Պատվաստանյութը, լավագույն դեպքում, ստեղծվելու է 2-3 տարի հետո. Հայկ Մանասյան

Irina Abovyan

Հերթական խախտումը. հարավարևելյան դիրքերի ուղղությամբ արձակվել է 5 հրետանային արկ

Irina Abovyan