Հասարակություն

ՀՀ վարչապետի կնոջ կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է. Աննա Հակոբյանը Երևանում է

Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Համացանցում շրջանառվող մտահոգության առթիվ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նույնպես մարտի 15-ի երեկոյան անցել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը եղել է բացասական։ Մարտի 16-ից Աննա Հակոբյանը Երևանում է։ Պայմանավորված Կորոնավիրուսի տարածմամբ և ՀՀ-ում Արտակարգ դրության հաստատմամբ՝ Աննա Հակոբյանն անորոշ ժամանակով հետաձգել է բոլոր հանդիպումները։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամը դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը։ Ներկա դրությամբ Հիմնադրամի աշխատակիցներն իրականացնում են խորհրդակցություններ, ուսումնասիրություններ՝ հասկանալու համար կարիքները․ ըստ այդմ կհստակեցվեն նաև հետագա անելիքները։ Որպես Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը տնից համակարգում է այդ աշխատանքները։

Կարդացեք նաեվ

Ազատվեք հաստ որովայնից այս չտեսնված միջոցի օգնությամբ. Ունեցեք անթերի կազմվածք՝ ամռանն ընդառաջ

Irina Abovyan

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 59-ով

Irina Abovyan

Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ

Irina Abovyan

Պարզ խրթխրթան թխվածքաբլիթ․․․երբ հյուրերն արդեն հասնում են․ իսկական հրաշք է

Irina Abovyan

Հորեղբայրը կացնով կտրել է աղջիկա մատները` բջջային հեռախոսը կոտրելու պատճառով

Irina Abovyan

Այսօր շատ տխուր լուր ստացա․ Լևոն Արոնյան

Irina Abovyan