Քաղաքականություն

Կարճ ասեմ ու գնամ, մենք այս անունները չպետք է մոռանանք, երբեք, որովհետև… Արթուր Հայրապետյանի դիպուկ գրառումը Ամուլսարի դեպքերի մասին

Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կարճ ասեմ ու գնամ, հավես չկա երկար-բարակ բան ասելու։ Միեւնույն է ում ինչպես ձեռնտու է, այնպես էլ հասկանալու է։
Ամուլսարի հան ցագործ ծրագրի պատասխանատուները, ինչպես նաեւ մեղավորները` Ռոբերտ Քոչարյան, Վարդան Այվազյան (ռոբի օրոք բնապահպանության նախարար), Սերժ Սարգսյան, Արամ Հարությունյան (Սերժի ժամանակ բնապահպանության նախարար).. եւ այն նախարարները, որոնք պաշտոնավարել են 2-րդ, եւ 3-րդ ոչ բարով նախագահների օրոք։ Մենք այս անունները չպետք է մոռանանք, երբեք։

Իսկ այս իշխանությունները այնքանով են մեղավոր, որ դատական համակարգը թողել են այդ հան ցագործների իշխանության տարիներին ձեւավորված կոռուպցիոն համակարգի տիրույթում, ու շարունակվող, արհեստական ձգձգվող դատական նիստերի պատճառով էլ ունենք այն, ինչ ունեք։ Կրկնում եմ, եթե հեղափոխություն ես անում, կարող ես ցանկացած` նախկինների գրած, իրենց հարմարացրած օրենք գլխիվայր շուռ տալ ու նորը ունենալ։

Այս իշխանությունները, եթե նախկին հան ցագործ իշխանություններին քաղաքական գնահատական տային, այսօր պատերը այլ կլիներ։ Ամուլսարի միջոցով այդ մարդիկ հարստացել են, եւ ոչ միայն Ամուլսարի.., եւ այսօր տեսնում ենք, թե այդ մարդիկ, ինչպես են ազատության մեջ վայելում իրենց թալանածը` կյանքը։ Իսկ ոմանք ասում են, թե մեղավորներ փնտրել պետք չէ։ Լու՞րջ։ Այո, այս իշխանություններն են մեղավոր, որ դատական համակարգը ամենաթողության արդյունքում մնացել է նույն հան ցագործների ձեռքին։

(Իսկ եթե ոմանք փորձում են լավ երեւալու համար պաշտպանել իշխանություններին ինձնից` պարզապես ծիծաղելի է) Իսկ սիրելիներ ջան, 10 տարի է՝ Ամուլսարի համար պայքարում են ազնիվ մարդիկ։ Պետք չէ, այդ մարդկանց պիտակավորել ու բոլորին նույն հարթության մեջ դիտարկել։ Փոխարենը պահանջեք, որ իշխանությունները շտապ գործի անցնեն, եւ շտապ կարգի բերեն դատական համակարգը։ Եթե ոչ, նույն հանց ագործները առիթից օգտվելու են, ինչպես որ օգտվում են մինչեւ այսօր։

Հ.Գ. Քանի դեռ ազգի տականքները՝ ռոբիկ-սերժիկ, հատուկ վտանգավոր պետական հանցագործներն ու դրանց կից վարձկանները ազատ շրջում են, եւ ինչ ցանկանում անում՝ մոռացեք Հայաստանի Հանրապետությունում արդարադատության վերաբերյալ։ Այս ամենի մասին այս իշխանությունները լավ գիտեն։ Իրենք էլ են մինչեւ իշխանության գալը, պայքարել այդ հանցագործ կլանի դեմ։

Մինչդեռ նրանց այժմյան, մեղմ ասած լռությունը` անթույլատրելի է` աններելի հենց հեղափոխություն արած ժողովրդի համար։ Քանի որ ժողովուրդը կանգնած է եղել հեղափոխության օրերին, ու ինքն է հեղափոխություն արել, ուստի եւ չի կարելի անտեսել ժողովրդին։ Իսկ եթե թողնելու եք, որ հան ցագործները մարսեն, դուք եք պատասխան տալու իրենց փոխարեն, ուրիշ հնար չկա։
Չպետք է թողնենք, որ հեղափոխությունը պարտվի Ամուլսարում..

Կարդացեք նաեվ

Քոչարյանը լկտի ձևով խաբեց մեզ՝ Աջարակիցները դեմ են դուրս գալիս Քոչարյանին, Սոսը կրկին փայլեց

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ.ՀՅԴ-ական երիտասարդները ձնագնդիներով հարվածեցին վարչապետի ավտոշարասյանը

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահա, թե ինչ բացատրեց Հայաստանը իր` գրեթե միշտ հօգուտ ադրբեջանի չեզոք դաշնակցին…Արմեն Չիբուխչյանի հերթական ջախջախիչ վերլուծությունը

Irina Abovyan

Սերժ Սարգսյանի սիրելի կադրը նշանակվել է Զարուհի Բաթոյանի խորհրդական

Irina Abovyan

Շտապ Ընտրակաշառք Բաժանելու Գործով Մարդիկ են Ձերբակալվել

Irina Abovyan

Հունիսի 21-ին Նիկոլը դառնալու է նախկին. Վահե Հակոբյան (VIDEO)

Irina Abovyan