Խոհանոց

Պատրաստում ենք թեյի հետ ուտելու համար կաթնաշոռային կեքսեր․ hրաշալի բաղադրատոմս

Կաթնաշոռով կեքսերը շատ համեղ են, ախորժելի և փափուկ։ Ձեզ ենք ներկայացնում մի հրաշալի կեքսի բաղադրատոմս, որը շատ պարզ է պատրաստվում և այն կարող է պատրաստել ցանկացած մարդ։ Բաղադրիչներ կաթնաշոռ — 200 գրամ, թթվասեր — 2 ճաշի գդալ, ձու — 2 հատ, կարագ — 2 ճաշի գդալ, ալյուր — 1 բաժակ, շաքար — 1 բաժակ, աղ — ըստ ճաշակի։

Սոդա՝ հանգցրած քացախով — 0,5 թեյի գդալ Ինչպե՞ս պատրաստել

Վերցրեք 200 գրամ կաթնաշոռ, ավելացրեք 2 ձու, 2 ճաշի գդալ թթվասեր, 2 ճաշի գդալ հալեցրած կարագ, մեկ բաժակ այլուր, մեկ բաժակ շաքար, կես թեյի գդալ հանգցրած սոդա, մեկ պտղունց աղ։ Բոլորը լավ խառնեք, դրեք կարագով պատած ֆորմայի մեջ։

Թխեք ջեռոցում 180 աստիճան տաքության տակ։

Պատրաստի վիճակը ստուգեք լուցկով։ Կաթնաշոռին կարելի է ավելացնել չամիչ տաք ջրի մեջ դնելուց հետո։ Այս կաթնաշոռային կեքսը համապատասխանում է նաև այն մարդկանց, ովքեր դիետա են պահում։

Կարդացեք նաեվ

Ոսպով կոտլետ

Irina Abovyan

#ԿԱՐՏՈՖԻԼՈՎ​ ԿՈՏԼԵՏՆԵՐ#

Irina Abovyan

Վրացական սալաթ սմբուկով

Irina Abovyan

Մակարոնեղենը հատուկ եղանակով: Անսովոր և անչափ համեղ

Irina Abovyan

Շատ համեղ պիրոգ, սա փորձել է պետք

Irina Abovyan

5 մթերք, որոնք ոչ մի դեպքում չի կարելի լվանալ պատրաստելուց առաջ

Irina Abovyan